Լուրեր
Հետևողականորեն բարելավվում է գործարար միջավայրը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում զգալիորեն կհեշտացվի արտոնագրման գործընթացը։ Նիստում հավանության է արժանացել «Արտոնագրային վճարների մասին» և ևս երկու օրենքներում... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Բուլղարիայի մշակույթի նախարարի հետ
Միջմշակութային հաղորդակցության ծրագրերի շուրջ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Բուլղարիայի մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի պատմությունն ու ներկան և ընդգծել, որ հայ-բուլղարական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը լավ... ավելին →
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը համալրվեց ևս մի քանի բարեկարգ բակերով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակեր:Կուրղինյան 7 շենքի բնակիչների հավաստմամբ` համալիր բարեկարգված բակն անխնամ է եղել խորհրդային տարիներից սկսած: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար հարմարավետ ժամանակակից խաղային ատրակցիոններ: ... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Քուվեյթի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 13-ին ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին: Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Քուվեյթի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում, երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների ակտիվացումը, փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում: ԱԺ... ավելին →
Թիան Չանչունը վարչապետին անձամբ է փոխանցել Չինաստանի պետական խորհրդի նախագահի շնորհավորանքները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: Դեսպանը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Չինաստանի պետական խորհրդի նախագահ Վեն Ցզյա Բաոին շնորհավորական ուղերձը՝ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու և խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում... ավելին →
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էկվադորի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի նորանշանակ դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալայը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Էկվադորի հետ և հույս է հայտնել, որ երկու երկրների միջև իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումից, գործարարների միջև... ավելին →