Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին 09.06.2012

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 9-ին ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին: Հանդիպմանը ներկա էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը: ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիների ընթացքում հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը եւ փոխգործակցությունը ձեռք են բերել դինամիկ բնույթ: «Հայաստանը... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է ասֆալտապատման ծրագրերի իրականացման ընթացքին 08.06.2012

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է ասֆալտապատման ծրագրերի իրականացման ընթացքին

Երևանի քաղաքապետարանի 2012թ. շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական և ասֆալտապատման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակներում:Մայրաքաղաքում կապիտալ ու մասնակի ասֆալտապատման աշխատանքների ընդհանուր ծավալն այս տարի կկազմի մոտ երկու միլիոն քառակուսի մետր: Ըստ այդմ, 644.000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կապիտալ հիմնանորոգում կիրականացվի 26 փողոցներում, այդ թվում` մայթերի նորոգում,... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն08.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն

Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան նախ այցելել է Զոհված հերոսների հուշարձան և Հո Շի Մինի դամբարան, ծաղկեպսակներ դրել և հարգանքի տուրք մատուցել: Վիետնամի նախագահի նստավայրում այնուհետև տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Չիոնգ Տան Շանգի հանդիպումը, որին հաջորդել է հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես ստորագրվել են՝ ՀՀ կառավարության և... ավելին →

Շնորհավորանքներ Հովիկ Աբրահամյանին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ08.06.2012

Շնորհավորանքներ Հովիկ Աբրահամյանին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ

Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել Հայաստանի եւ արտերկրի բարձրաստիճան պաշտոնյաներից, խորհրդարանների նախագահներից, միջազգային, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ամենատարբեր գերատեսչությունների ու հաստատությունների ղեկավարներից: Բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ պարոն Աբրահամյանին շնորհավորել, արդյունավետ գործունեություն ու հաջողություններ են... ավելին →

Երևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային 7-րդ համաժողովը07.06.2012

Երևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային 7-րդ համաժողովը

Երևանում աշխատանքներն է սկսել ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային 7-րդ համաժողովը: Կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Համոզված եմ, որ այս համաժողովն իր դրական ազդեցությունը կթողնի իրավաբանական մտքի զարգացման գործում՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրներում առկա բացառիկ փորձը: Հետխորհրդային երկրներն այսօր փորձում են անցնել բարդ փոփոխությունների փուլով, որն ամբողջությամբ և որակապես փոխում է հասարակությունը: Այդ տեսակետից, մենք բոլորս... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը panorama.am-ի թղթակցի` սահմանային միջադեպերի վերաբերյալ հարցին07.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը panorama.am-ի թղթակցի` սահմանային միջադեպերի վերաբերյալ հարցին

Յուրաքանչյուր հայ զինվորի կորուստը` մեր ողջ ժողովրդի կորուստն է: Զոհվածների ընտանիքների հետ միասին սգում ենք մենք բոլորս: Հակառակորդին տրվող պատասխանի առումով չկա համաչափության այնպիսի աստիճան, որը կարող է սփոփել մեր վիշտը: Ես մշտապես ասել եմ, որ շփման գծում սադրանքները չափազանց վտանգավոր են: Նաև ասել եմ, որ դրանք ստանալու են կոշտ պատասխան: Վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը ևս դրա վկայությունն են: Կամ այս սադրանքներն իրականացվել են Ադրբեջանի ղեկավարության հանձնարարությամբ, և այդ... ավելին →