Լուրեր
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին
Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդ¬վածի 4-րդ կետով, այսօր հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին: ավելին →
Երիտասարդ ՀՀԿ-ականները կատարելագործում են սոց ցանցերում առաջմղման հմտությունները
Հունիսի 2-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ երիտասարդ հանրապետականները հանդիպում-քննարկում ունեցան բլոգեր Տիգրան Քոչարյանի հետ։ Երիտասարդ հանրապետականների հետ հանդիպման ընթացքում խոսվեց ներկա ժամանակներում սոցիալական ցանցերի կարևորության մասին, ներկայացվեցին դրանց հետ աշխատանքի, վիրտուալ դաշտում բանավիճելու նրբությունները։ Տիգրան Քոչարյանը նշեց, որ սոցիալական ցանցերը որոշակի մշակույթ են ձևավորում, որը շատ հաճախ տարբերվում է նրանից,... ավելին →
Սիրելի երեխաներ եւ հարգելի ծնողներ, Սրտանց շնորհավորում եմ ամենավառ տոներից մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ: Երեխաներն են հասարակության վաղվա օրը կրողները, եւ մեր` պետության ու հասարակության խնդիրն է ապահովել նրանց առողջ, անհոգ, ուրախ եւ երջանիկ մանկությունը: Առանձնահատուկ շնորհավորում եմ նաեւ ծնողներին, որոնց ուսերին է դրված մանուկներին ընտանեկան ջերմությամբ շրջապատելու, առողջ հոգով ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու առաքելությունը: Տոնը նաեւ... ավելին →
Քննարկվել են Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության նոր ռազմավարության մանրամասներ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջաթինդեր Չիմային` Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության մշակվելիք նոր հնգամյա ռազմավարության (Country Development Cooperation Strategy) չափորոշիչները և դրանում ընդգրկվելիք ՀՀ կառավարության առաջնահերթությունները քննարկելու նպատակով: Ջաթինդեր Չիման շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և անդրադարձել համագործակցության նոր ռազմավարության հիմնական... ավելին →
Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինայի դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան: Հանրապետության ղեկավարը կարևորել է Արգենտինայի ռեզիդենտ դեսպան Ալվարես Ռիվերայի դերը երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունների վրա հիմնված հայ-արգենտինյան կապերի ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը և Արգենտինայի դեսպանը երկուստեք ընդգծել են, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանի և... ավելին →
Քաղաքապետը շնորհավորել է մայրաքաղաքի փոքրիկներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական գրառում է թողել իր ֆեյսբուքյան էջում։ Շնորհավորանքում նշվում է. «Իմ փոքրիկ բարեկամներ, սիրելի երեխաներ, Շնորհավորում եմ բոլորիդ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Առողջություն, հաջողություններ ու երջանկություն եմ մաղթում բոլորիդ։ Ուզում եմ, որ ձեր մանկությունն անցնի անհոգ ու ուրախ և մեր պետությունը, նաև ես, որպես Երևանի քաղաքապետ, դրա համար անում ենք հնարավորը։... ավելին →