Լուրեր
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ՝ Շիրակի մարզում
Շիրակի եւ Լոռու մարզերի բնակիչները այս մարզերում տեղակայված դիվանագիտական հաստատությունների, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ եւ զինվորականներ ապրիլի 24-ին այցելում են Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Հերհերի ձոր, որն ավելի հայտնի է Ջարդի ձոր անվամբ՝ ծաղիկներ դնելու եւ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատմական վկայությունների համաձայն` 1918-21 թվականներին այս տարածքում են նահատակվել... ավելին →
ԱՄՆ Հայ դատն Օբամային կրկին կոչ է արել Ցեղասպանության ճանաչման հարցում իմաստավորելու խոստումները
ՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին հնարավորություն ունի Ցեղասպանության ճանաչման հարցում իմասատվորել իր խոսքերը` իրականացնելով Հայոց ցեղասպանության դատապարտման եւ ոգեկոչման մասին իր խոստումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իր հայտարարությունում նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` ի պատասխան նախագահ Օբամայի` ԱՄՆ Հոլոքոստի հիշատակի թանգարանում Yom HaShoah հիշատակման օրվա կապակցությամբ ապրիլի 23-ի ելույթի: «Նախագահ Օբաման ԱՄՆ... ավելին →
Ռադիկ Մարտիրոսյանը կարծում է, որ հզոր Հայաստանի կառուցմամբ կիրագործվի ցեղասպանված հայերի հիշատակը
Վաղ առավոտից մարդկային հոծ բազմությունը բարձրանում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հարգանքի տուրք մատուցելու այն հայրենակիցների հիշատակին, ովքեր իրենց կյանքը տվեցին թշնամու հետ գործարքի մեջ չմտնելու համար: Նրանք պաշտպանեցին իրենց մարդկային արժանապատվությունը, ազգային ավանդույթները, կրոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կարեւորեց այն... ավելին →
Թուրքիայի նախկին նախագահ Օզալը նախաձեռնել էր լուծել Հայկական հարցը. խորհրդական
Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը Հայկական հարցը լուծելու նախաձեռնություն էր սկսել, ինչը լրջորեն անհանգստացրել էր Թուրքիայի այն ժամանակվա իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական Aksion հանդեսին պատմել է Թուրքիայի վարչապետի այն ժամանակվա գլխավոր խորհրդական Հասան Ջալալ Գյուզելը: Նրա խոսքով` Օզալը ցանկացել է լուծել Ցեղասպանության խնդիրը եւ Վանում հայերին հող հատկացնել: «Թուրքիայի 8-րդ նախագահ Օզալը, որը 1993 թ-ին մահացել է կասկածելի... ավելին →
Ֆրանսիայի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ են անցկացվում
Ֆրանսիայի հարյուրավոր բնակավայրերում սկսվել են Հայոց Եղեռնի հիշատակի միջոցառումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվել է պատարագ հայ նահատակների հիշատակին: Ֆրանսիայի գլխավոր տաճարում հայկական ծեսով տրված պատարագին, որտեղ քարոզը կարդացել է եպիսկոպոս Էրիկ դե Մուլեն-Բոֆորը, ներկա էին ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի... ավելին →
Կանադայի վարչապետն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ
Կանադայի վարչապետ Սթեֆեն Հարփերն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կանադայի վարչապետի լրատվական ծառայությունը: «Այսօր մենք հիշում ենք 1915 թ-ին Օսմանյան Թուրքիայում պատահածի հետեւանքով բազում կյանքերի սարսափելի կորուստը եւ հայ ժողովրդի ապրած տառապանքը: Կանադայի խորհրդարանի երկու պալատներն ընդունել են բանաձեւ, որով այս դեպքերը ճանաչվել են 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն: Սա այն... ավելին →