Լուրեր
Տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդն անդրադարձել է «Նորավանք» ԳԿՀ-ի կանոնադրությանը, գործունեության հիմնական ուղղություններին, հոգաբարձուների խորհրդի կազմի փոփոխություններին և 2011թ. գործունեության արդյունքների աուդիտի եզրակացությանը: Այնուհետև քննարկվել են 2012թ.-ի գործունեության հիմնական ուղղությունները: Տեղեկացվել... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, ծանոթացել կենտրոնում իրականացված վերակառուցման և տեխնիկական վերազինման աշխատանքներին: Նախագահին զեկուցվել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում պետության ակտիվ մասնակցությամբ իրականացված մեծածավալ շինարարական և տեխնիկական վերազինման աշխատանքների շնորհիվ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն այսօր հագեցած է ժամանակակից սարքավորումներով, բուժծառայությունները մատուցվում են բարձր որակավորում... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնիի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնիի հետ։Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Երևանի և Վենետիկի քաղաքապետերը ստորագրեցին <<Երևանի և Վենետիկի միջև քույրացման վերաբերյալ>> համաձայնագիր:Ողջունելով Վենետիկի իր գործընկերոջը` Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի հետ: Ողջունելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևան քաղաքի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, առանձնացրել է նաև քաղաքի համաչափ զարգացման կարևորությունն ու նշել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են որոշակի քայլեր, որոնց արդյունքները տեսանելի կլինեն ոչ ուշ... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Ալեքսանդր Գրիգորյանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն՝ շնորհավորելու թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանին՝ ծննդյան 75 և ստեղծագորական գործունեության 55-ամյակի առիթով: Քաղաքապետը նաև մասնակցել է հոբելյանական երեկոյին, որը ներառված է Հայ գրատպության 500-ամյանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը՝ 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ցանկում: Հոբելյանական երեկոյին ներկա էին նաև ՀՀ առաջին տիկին... ավելին →
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Բենեդիկտոս Տասնվեցերորդին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Բենեդիկտոս Տասնվեցերորդին՝ գահակալության յոթերորդ տարեդարձի առթիվ: ավելին →