Լուրեր
Չեխիան պաշտպանում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային բոլոր ջանքերը
Չեխիայի Հանրապետությունը պաշտպանում է միջազգային բոլոր ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով SalamNews-ը, այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պաշտոնական ճաշի ընթացքում: «Մենք ցանկանում ենք, որպեսզի քաղաքական դժվար իրավիճակում գտնվող տարածաշրջանը զարգանա խաղաղության և կայունության մեջ և իրավիճակը երկար տարիներ լարվածության մեջ... ավելին →
Կայացել է ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի առաջին նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի անդրանիկ նիստը: Մինչ քննարկումն սկսելը վարչապետը ողջույնի խոսքով դիմել է ներկաներին.«Այսօր մենք անցկացնում ենք մեր նորաստեղծ խորհրդի անդրանիկ նիստը, որը պետք է զբաղվի իրավական ակտերի կարգավորմամբ` նպատակ ունենալով կրճատել բյուրոկրատական անիմաստ քաշքշուկները: Եթե պետական գործառույթներում կան այդպիսի ավելորդ... ավելին →
Հայաստանի եւ Չինաստանի նախագահները շնորհավորական ուղերձներ են փոխանակել
Հայաստանի եւ Չինաստանի նախագահներ Սերժ Սարգասյանն ու Հու Ջինթաոն շնորհավորական ուղերձներ են փոխանակել ապրիլի 6-ին երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակի կապակցությամբ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է չինական «Սինխուա» գործակալությունը: «Հայաստան-Չինաստան հարաբերությունները զարգացում են ապրել 20 տարիների ընթացքում` խորացնելով եւ ամրապնդելով փոխադարձ ըմբռնումը եւ արդյունավետ համագործակցությունը... ավելին →
Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին: Նախագահը կարևորել է հայ-լիտվական բարեկամական համագործակցության խորացումը՝ նկատի առնելով նաև Լիտվայի փորձը եվրաինտեգրման գործընթացում: Հանրապետության ղեկավարը նշել է, թե Հայաստանի համար կարևոր է Լիտվայի աջակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում: Արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսն իր անկեղծ ուրախությունն է հայտնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ակտիվ և... ավելին →
05.04.2012
2012 թվականի մարտի 29-ի ՀՀ կառավարության նիստին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել էր, որ առաջիկա նախընտրական գործընթացներում ներգրավված հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, համաձայն գործող օրենսդրության, պետք է արձակուրդ ձևակերպեն, որպեսզի իրենց պաշտոնական դիրքը և հնարավորությունները չօգտագործեն նախընտրական գործընթացներում: Տեղեկացնում ենք, որ արձակուրդ ձևակերպելու դիմում են ներկայացրել և մինչև մայիսի 6-ն արձակուրդում են գտնվում հետևյալ պաշտոնատար անձինք` ՀՀ... ավելին →
ԱԺ փոխնախագահը հանդիպեց տարբեր երկրների ԱԱՊ արբիտրաժային դատարանների ներկայացուցիչներին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 4-ին ընդունեց տարբեր երկրների առեւտրաարդյունաբերական պալատներին կից արբիտրաժային դատարանների նախագահներին ու արբիտրներին, որոնք Հայաստան են ժամանել արբիտրաժի միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով: Պարոն Շարմազանովը, ողջունելով հյուրերին, կարեւորեց տարբեր երկրների արբիտրաժային դատարանների փորձի փոխանակումն ու համագործակցված աշխատանքը: Նա նկատեց, որ թեեւ հինգ տարի է, որ Հայաստանում գործում է արբիտրաժային դատարանի ինստիտուտը,... ավելին →