Լուրեր
Գեղարքունիքում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թ-ին իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման եւ ոգեկոչման արարողությունը Գեղարքունիքի մարզում սկսվեց ապրիլի 23-ի երեկոյան՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Գավառի «Բեկոր» խմբի կողմից կազմակերպած ջահերի երթով, որը սկսվեց Գավառի պետական համալսարանից եւ ավարտվեց Գավառի կենտրոնական հրապարակում գտնվող, Հայոց Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 24-ի... ավելին →
Հալեպում խանութներ են փակվել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
«Խանութը փակվել է ի հիշատակ 1915 թ. ապրիլի 24-ի զոհերի»: Այս օրերին Հալեպում նմանատիպ երկտողեր փակցվել են տարբեր խանութների վրա, որոնք պատկանում են հալեպահայերին եւ մասնավորապես սիրիահայ ակտիվիստներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ապրիլի 24-ին մեծ թվով սիրիահայեր, ինչպես նաեւ արաբներ ուղեւորվել են դեպի Դեր Զոր` հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին: Բացի այդ, Սիրիայի տարբեր քաղաքների եկեղեցիներում, ակումբներում... ավելին →
Ադամ Շիֆը կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակման արարողությանը
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի համահեղինակ Ադամ Շիֆը ապրիլի 24-ին ներկա կգտնվի Մոնտեբելոյի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, հարգանքի տուրք կմատուցի անմեղ հայ զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով pasadenastarnews-ը, հուշարձանը կանգնեցվել է 1965 թվականին Մոնտեբելոյի քաղաքային խորհրդի որոշմամբ. այն խորհրդանշում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը եւ կառուցվել է ի հիշատակ 1915-1923 թվականներին... ավելին →
The Tech. «ԱՄՆ նախագահներից եւ ոչ մեկը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստմանը տեր չի կանգնել»
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աշխարհն ականատես եղավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: 1915-1918 թվականներին Օսմանյան Թուրքիայում բնավող 1.5 միլիոն հայ դաժանաբար սպանվեց երիտթուրքերի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին է գրում ամերիկյան «The Tech»-ը` ընդգծելով, որ ներկայում Թուրքիայի կառավարությունը ոչ ներողություն է խնդրել, ոչ էլ ընդունել է Հայոց ցեղասպանության իրողությունը: «Իսկ Ամերիկայի նախագահները շարունակաբար խոստանում են, որ ԱՄՆ... ավելին →
Գերմանիայում Թուրքիայից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Գերմանիայում գործող «Ցեղասպանությունների դեմ ընկերություն»-ը տարածել է հաղորդագրություն, որում քննադատել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք պահանջում են Թուրքիայի Հանրապետությունից ճանաչել Հայոց ցեղասպանությունը և կատարել դրանից բխող բոլոր պարտավորությունները: «Չնայած Օսմայնան կայսրությունում գործված ոճիրից հետո անցել է 97 տարի`... ավելին →
Բիրանդը Թուրքիայի իշխանություններին կրկին հիշեցրել է Հայկական հարցի մասին
Թուրք հայտնի քաղաքական վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը Թուրքիայի իշխանություններին կրկին հիշեցրել է Հայկական հարցի լուծված չլինելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Միլիեթ» թերթում Բիրանդը գրում է. «Ամեն տարվա նման այսօր էլ 70 մլն բնակչություն ունեցող Թուրքիան մտահոգվելու է, թե ինչ է բերելու Հայկական հարցն իրեն, թե այս անգամ ինչ է ասելու Վաշինգտոնը: Մի քանի օր խոսելու ենք այս մասին, հետո ամեն ինչ դարձյալ մոռացվելու է: 2015 թ-ին ընդառաջ... ավելին →