Լուրեր
Վարչապետն ընդունել է ՅՈՒՆԵՍԿO-ի բարձրաստիճան ներկայացուցիչներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿO-ի 36-րդ համաժողովի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հունգարիայի մշտական ներկայացուցիչ Կատալին Բոգյային և ՅՈՒՆԵՍԿO-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գետաչև Էնդիգային: «Մենք մեծապես կարևորում ենք համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿO-ի հետ, ինչի համար կան մի քանի հիմնարար պատճառնեևր: Դրանցից առաջինը մեր ժողովրդի անցած ուղին է: Ցանկացած խնդիր, որը վերաբերվում է մշակույթին, մեր ժողովուրդը փայփայում և գնահատում է: Հայոց ցեղասպանության ժամանակ մեր պապերն իրենց հետ... ավելին →
Տիգրան Սարգսյանն ընդունել է Միլանի նահագապետին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է.«Ուրախ եմ, որ գտնվում եք Հայաստանում: Մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը՝ համագործակցության նոր ուղիներ գտնելու և երկկողմ կապերն ամրապնդելու համար»: Նշելով, որ Միլանի հայ համայնքի հետ ձևավորվել են գերազանց հարաբերություններ՝ Գվիդո Պոդեստան ասել է, որ առկա են մի քանի ուղղություններ, որտեղ կան համագործակցության լավ հնարավորություններ:... ավելին →
Հանդիպում Վենետիկի քաղաքապետի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնիին, ով Հայաստան է այցելում առաջին անգամ «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառման շրջանակում: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին: «Ուրախ ենք ընդունելու Ձեզ, մանավանդ այն բանից հետո, երբ Վենետիկում երկու քաղաքների միջև համագործակցության համաձայնագիր ստորագրվեց: Կարծում եմ` դա նոր էջ է բացում մեր հարաբերություններում: Ցանկանում... ավելին →
Երևանում բացվել է ArmBookExpo միջազգային ցուցահանդեսը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 21-ին Երևանի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում մասնակցել է Հայ գրատպության 500-ամյակի և «Երևանը՝ 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծերի շրջանակներում կազմակերպված ArmBookExpo միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսում ներկայացվում են շուրջ քառասուն երկրներում հրատարակված հային և Հայաստանին վերաբերող 1800 անուն գրքեր: Ներկայացված գրականությունն ամբողջությամբ կտրամադրվի Հայաստանի ազգային գրադարանին, որտեղ կստեղծվի... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանին հարող հարթակում մասնակցել են Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը, որն անցկացվել է Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի միջոցառումների ծրագրի շրջանակում: Միջոցառման ընթացքում Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսը փոխանցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի արտահերթ նիստ: Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է. «Այսօրվա խորհրդակցությունը նվիրված է «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներին: Այս խնդիրը դարձել է բուռն քննարկման առարկա, որովհետև այս նորմն սկսել է կիրառվել Հայաստանի Հանրապետությունում, և մենք տարբեր ոլորտներից հարցադրումներ ենք ստանում, թե ինչպես պետք է արտոնագրային... ավելին →