Լուրեր
Հանդիպում ՀՀԿ կենտրոնական գրասենյակում
Այսօր տեղի ունեցավ հանդիպում Հասպեր Ասցեի` Կոնրադ Ադենաուեր գերմանական քաղաքական հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի համակարգողի, տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ջանան Աթիլգանի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանի միջև: Հասպեր Ասցեն շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` նշեց, որ ՀՀ է ժամանել գործընկերների հետ ծանոթանալու, ինչպես նաև համագործակցությունն ամրապնդելու նպատակով: ՀՀԿ... ավելին →
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 22 տարին
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հայաստանյան քաղաքական դաշտում գործող եզակի կազմակերպություններից է, որն ունի տասնամյակների գաղափարական եւ քաղաքական արմատներ: ՀՀԿ-ն գաղափարական-քաղաքական ժառանգորդն է Գարեգին Նժդեհի հիմնադրած Ցեղակրոն Ուխտերի եւ 1967-1987թթ. խորհրդային ընդհատակում գործած Ազգային Միացյալ կուսակցության, որոնք հայության համար ճակատագրական օրերին Սփյուռքում եւ Հայրենիքում հանդիսացան հայրենատիրության եւ անկախության գաղափարների ջահակիրները: ՀՀԿ ծնունդն օրգանապես... ավելին →
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը մասնակցում է «Եվրանեսթ» ԽՎ-ի լիագումար նիստին
Հ խորհրդարանական պատվիրակությունն ապրիլի 1-ին մեկնել է Բաքու` մասնակցելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստին: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը (պատվիրակության ղեկավար), Արտակ Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լիլիթ Գալստյանը, Խաչիկ Պետրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Հովհաննես Սահակյանը, Արամ Սաֆարյանը, Մանվել Բադեյանը, պատասխանատու քարտուղար Կարինե Շիմշիրյանը: Վեհաժողովի նիստերը տեղի կունենան ապրիլի 1-4-ը: Մինչ Բաքու մեկնելը... ավելին →
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է այդ նոր ստորաբաժանման գործունեությանն ու տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման, վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների ուղղությամբ իրականացված աշխատանքներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին: Նախագահին ներկայացվել է, որ Երևանի հաշվառման-քննական բաժինը միավորում է Ճանապարհային ոստիկանության... ավելին →
Ռուսաստանը պատրաստ է ցանկացած ձեւով աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը
Ռուսաստանի Դաշնությունը` որպես առանձին երկիր եւ որպես Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է ամեն կերպ աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության' խաղաղ ճանապարհով լուծման գործընթացին` իհարկե, հաշվի առնելով կողմերի ցանկությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով' Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վերջին երկու... ավելին →
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը համալրել են 500 երիտասարդներ
Ապրիլի 2-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկեցին ՀՀԿ հիմնադրման 22-ամյակին նվիրված միջոցառումները: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ 500 երիտասարդների կուսակցական անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Երիտասարդներին կուսակցական անդամատոմսեր են հանձնել ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, Երևանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանը և ՀՀ ԱԺ... ավելին →