Լուրեր
Տեղի է ունեցել Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից և հաստատումից հետո նիստի մասնակիցներն անդրադարձել են հիմնադրամի վարչակազմակերպչական և ծրագրային հաշվետվություններին: Այնուհետև վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման միտումները: Կառավարության ղեկավարը նշել է, որ 2011 թվականին արձանագրվել է... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ընտանիքի անդամների, հարազատների, ականավոր արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամների և նրա արվեստի բազմաթիվ երկրպագուների հետ վերջին հրաժեշտն է տվել Ալեքսանդր Հարությունյանին: ավելին →
Քննարկվել են սահմանային անցակետերի արդիականացմանն առնչվող հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանների «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացման վերաբերյալ խորհրդակցություն: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրել է ծրագրի իրականացման աշխատանքների ընթացքը: Մասնավորապես, նշվել է, որ Եվրոպական ներդրումային բանկը հաստատել է ծրագրի 30.8 մլն եվրոյի ներդրումային վարկը: Սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրը... ավելին →
Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Պատրիկ Ֆիորիին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ֆրանսիացի հանրահայտ երգիչ Պատրիկ Ֆիորիին, ով բազմաթիվ ֆրանսիացի արվեստագետների հետ Երևան է ժամանել` մասնակցելու ֆրանկոֆոնիայի միամսյակին: Ողջունելով հյուրին Երևանում և Երևանի քաղաքապետարանում՝ Տարոն Մարգարյանը հատկանշել է հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, մասնավորապես ներկայացնելով ջերմ ու գործնական հարբերությունները Երևանի քույր քաղաքներ Փարիզի և Մարսելի հետ: <<Տեղյակ եմ, որ հաճախ եք լինում Երևանում, և... ավելին →
ՌԴ վարչապետ և ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալական հեռագիր է ուղարկել ՀՀ վարչապետին
Ռուսաստանի Դաշնության վարչապետ և ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալական հեռագիր է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում ասված է. «Հարգելի Տիգրան Սուրենի, Սրտանց շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ինձ հղած Ձեր ջերմ շնորհավորանքի համար: Համոզված եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի բազմակողմ ու փոխշահավետ հարաբերությունները, հիմնված ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա, հետագայում ևս կշարունակեն դինամիկ զարգանալ ի... ավելին →
Լավրովի այցի օրակարգի գլխավոր հարցերից մեկը կլինի ԼՂ հակամարտության կարգավորումը
Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում Է մնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, նախեւառաջ այս տարվա հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հանդիպման լույսով: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք առաջիկա այցի կապակցությամբ ՌԴ-ի ԱԳՆ-ի տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ: Դրանում նշվում Է, որ Ռուսաստանը... ավելին →