Լուրեր
Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 19-ին ՀՀ Ազգային ժողովը հերթական քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի եւ մարտի 19-22-ի քառօրյա նիստերի օրակարգի հաստատումով, որից հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյա նիստերի ընթացքում քննարկված շուրջ երկու տասնյակ օրինագծեր եւ երեք միջազգային պայմանագրեր: ՀՀ ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսաղուլյանը խորհրդարանի քննարկմանը... ավելին →
Իլհամ Ալիեւին համեմատել են հանցագործ մաֆիայի «բոսի» հետ
Դիկտատոր Ալիեւն իշխանության է եկել ընտրակեղծիքների միջոցով 2003 թ.-ին, հասցրել է 2006-ին շրջագայել ԱՄՆ-ում` շնորհիվ Վաշինգտոնում իսրայելական ուժեղ լոբբինգի: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասին վերլուծական մեծ հոդվածում ալիեւների կլանի ներկայացուցչի գործունեությունն այդպես է որակել Global Research հետազոտական ընկերությունը: Այն հրապարակել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան 2009 թ-ի քաղաքական ուղերձը, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին համեմատել են հանցագործ մաֆիայի «բոսի» հետ:... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցում է ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին
Մոսկվայում ընթանում Է ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, դիմելով հավաքվածներին, առաջարկել Է քննարկել Եվրասիական տնտեսական հանրակցության վերակազմման հարցը, ընդգծելով, որ այդ գործընթացը պետք Է քաղաքակիրթ բնույթ կրի: «Մեր օրակարգի հիմնական կետը վերաբերում Է ԵվրԱզԷՍ-ի վերակազմման մասին ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 19-ի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: Հիշեցնեմ՝ ինչ Էր այն ժամանակ տեղի ունենում. մենք քննարկում... ավելին →
Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասադ Ալամին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների, ֆինանսների նախարարության կարողությունների ու ֆինանսական շուկայի զարգացման, ինչպես նաև փողերի լվացման դեմ պայքարի ծրագրերին աջակցելու և օժանդակություն ցուցաբերելու համար: Այնուհետև, զրուցակիցները քննարկել են... ավելին →
Տիգրան Սարգսյանը ծանոթացել է Արմավիրի մարզի ոռոգման համակարգերի վերականգնողական աշխատանքներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզի Արագած և Աղավնատուն համայնքներ` ծանոթացել ներտնտեսային ոռոգման համակարգերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին: Արագած համայնքում ընթացքի մեջ է Ստորին Հրազդանի II–րդ հերթի ջրանցքի 2,183 կմ հատվածի վերականգնման աշխատանքները, որի արժեքը գնահատվում է 324 մլն դրամ: Վերականգնման արդյունքում ջրի տարեկան կորուստները կնվազեն մոտ 4,1 մլն. մ3-ով, ինչի շնորհիվ հնարավոր ոռոգելի տարածքները կավելանան մոտ 490 հեկտարով: Ջրանցքի ջրի... ավելին →
Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագել է Ազգային ժողովի ընդունած «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները: ... ավելին →