Լուրեր
Կիպրոսի ԱԳ նախարարը խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին
Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու Մարկոլլիսը մարտի 16-ին այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանք, հանդիպել Արամ Ա կաթողիկոսին: Արամ Առաջինը կարեւորել է նախարարի այցը` որպես Կիպրոսի եւ Լիբանանի միջեւ սերտ գործակցության երաշխիք: Կաթողիկոսն անդրադարձել է հայ եւ հույն եկեղեցիների դարավոր բարեկամության հարցին` ընդգծելով հատկապես կիլիկյան շրջանում հարաբերությունների առավել սերտացումը: Երկու եկեղեցիների ներկայիս գործակցության համար Վեհափառը կարեւորել է էկումենիկ... ավելին →
ԿԳՆ պատվիրակությունը կմեկնի Արցախ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, «Փյունիկ» բարեգործական հինադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ՀՊԱՀ-ի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը և ԵՊՃՇՀ -ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Նախատեսված են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ: Այցի ընթացքում կքննարկվեն... ավելին →
Քննարկվել են ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներն առավոտյան աշխատանքային նախաճաշի ընթացքում քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը: Մասնավորապես նշվել է, որ մեր երկրում IT բնագավառը ներկայում բավականին մեծ զարգացում է ապրում. հայաստանյան շուկա են մուտք գործում միջազգային տարբեր ընկերություններ, առկա է աշխատուժի լուրջ պահանջարկ: Այդ համատեքստում քննարկվել է կադրերի պատրաստման խնդիրը,... ավելին →
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով Սոչիում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության մեխանիզմի շուրջ. Ադրբեջանն ամեն ինչ արեց, որ նման մեխանիզմ չստեղծվի: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելեի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Սոչիի նախորդ հանդիպմանը` մեկ տարի առաջ ևս, նախագահները բազմաթիվ կետերի անդրադարձան,... ավելին →
ՀՀԿ նախընտրական ծրագրի քննարկումներն անցկացվել են մտավորականության հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ նախընտրական ծրագրի մշակման շուրջ քննարկումներն անցկացվել են մտավորականության հետ: Մասնավորապես, քննարկումներին մասնակցողների թվում են եղել` Հայաստանի ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա... ավելին →
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել մի խումբ նորագիր հանրապետականների հետ, շնորհավորել նրանց կուսակցությանն անդամակցելու կապակցությամբ և հանձնել ՀՀԿ անդամատոմսերը: Հանդիպման մասնակիցներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած կուսակցություն, որքան էլ հզոր և բազմամարդ լինի՝ իր նոր անդամներով դառնում է ավելի ուժեղ: Նույնքան ուժեղ են դառնում իրենք՝ անհատ... ավելին →