Լուրեր
Երևանի քաղաքապետարանը կշարունակի աջակցել բարեգործական ծրագրերի իրականացմանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիպել է գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասի կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեյի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել 1988 թվականի երկրաշարժից հետո Գերմանական Կարմիր Խաչի կողմից Հայաստանում ծավալած գործունեության համար և բարձր է գնահատել բարեգործական... ավելին →
Երեք կարևոր կետ սոցհարցումներում` ՀՀԿ-ի համար
«Հանրապետական կուսակցությունը կարևորում և կարևորել է սոցիոլոգիական հետազոտությունները, որովհետև դրանց միջոցով փորձ է արվում պարզել հասարակության մեջ տիրող տրամադրությունները այս կամ այլ հարցի վերաբերյալ»,- անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ անցկացվող սոցոլոգիական հարցումներին ու ներկայացվող արդյունքներին՝ Panorama.am-ին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա, գալիք խորհրդարանական ընտրություններին, հանրապետականի շանսերի հետ կապված 3... ավելին →
Կոնգրեսական Շերմանը կոչ է արել ընդլայնել ԱՄՆ-ի աջակցությունը Ջավախքին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ կոնգրեսական Բրեդ Շերմանը կարեւորել է ԱՄՆ-ի օժանդակությունը Ջավախքին: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) 2013 թ-ի ֆինանսական տարվա բյուջեի հարցերով լսումների ընթացքում Շերմանն անդրադարձել է Վրաստանի տարբեր շրջանների ծանր տնտեսական դրությանը: «Վրաստանում, հատկապես Ջավախքի շրջանում, մենք աշխատում ենք հատուկ ծրագրերով, որոնք նպաստում են գյուղատնտեսության զարգացմանը, սոցիալական խնդիրների... ավելին →
Հրայր Թովմասյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մարտի 26-ին ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային և պատվիրակության անդամներ Մառլա Մորրին ու Քսենյա Դաշուտինային: Հյուրերին հետաքրքրում էր ՀՀ արդարադատության նախարարության դերը ընտրական գործընթացներում, ինչպես նաև ընտրությունների ընթացակարգին և օրենսդրությանը վերաբերող այլ հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արդարադատության նախարարությունից, զրույցի ընթացքում նախարար Թովմասյանը... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորոցիայի (IFC) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելմային: «Կառավարության գերակա խնդիրը Հայաստանում բիզնես միջավայրի բարելավումն է և միջին խավի ձևավորումը: Այդ տեսակետից, մեծապես կարևորում ենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի օժանդակությամբ մասնավոր ձեռներեցության խրախուսումը և խթանումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Թոմաշ Թելմային արդյունավետ... ավելին →
Մայիսի 9-ին Ստեփանակերտում կանցկացվի հզոր զորահանդես
ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մայիսի 9-ին տեղի կունենա զորահանդես՝ նվիրված Շուշի քաղաքի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման 20-րդ տարեդարձերին: «Պաշտպանության բանակի ուժերի ներգրավմամբ անցկացվելու է հզոր զորահանդես: Այն գերազանցելու է նախորդ երեք շքերթների հնարավորություններին և միջոցներին: Ներկայացվելու են տարբեր զինատեսակներ և զրահատեխնիկա»,-ասաց ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը Tert.am-ի հետ... ավելին →