Լուրեր

Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց ՀՀ կառավարության ծրագիրը 20.06.2012

Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց ՀՀ կառավարության ծրագիրը

Ազգային ժողովը, առաջնորդվելով Սահմանադրության 74-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 106-րդ հոդվածներով, հունիսի 20-ին սկսեց «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագծի քննարկումը: Կառավարության ծրագրի քննարկման հարցը ընդգրկված էր հինգերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի օրակարգում, իսկ նստաշրջանի աշխատանքն ընդհատվել էր խորհրդարանի ղեկավար կազմի ու հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո, մինչեւ որ կառավարությունը կներկայացներ իր... ավելին →

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի հետ19.06.2012

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտի հետ: Քաղաքապետը ողջունել և շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ջանքերի համար: <<Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և հուսով եմ, որ Երևանի քաղաքապետարանը հետագայում ևս արդյունավետ կաշխատի ՀՀ-ում Գերմանիայի... ավելին →

Հրաժեշտի հանդիպում Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ19.06.2012

Հրաժեշտի հանդիպում Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Մենք շահագրգռված ենք հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ և ընդլայմամբ: Մեզ համար այդ համագործակցությունն ունի կարևոր նշանակություն նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ հայ-գերմանական համատեղ ծրագրերն առանձնանում են իրենց արդյունավետությամբ և հույս... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին 19.06.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Երևանի և բելառուսական քաղաքների միջև փոխգործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի հանդիպման ընթացքում: Առանձնակի կարևորելով Երևանի և բելոռուսական քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկուստեք փոխշահավետ համագործակցության ընդլայնման առկա ներուժը, Տարոն Մարգարյանը նկատել է, որ Մինսկի հետ դեռևս 2002 թվականին կնքած փոխգործակցության համաձայնագիրն այսօր... ավելին →

Մայրաքաղաքի այգիներում և պուրակներում կտեղադրվի WiFi համակարգ 18.06.2012

Մայրաքաղաքի այգիներում և պուրակներում կտեղադրվի WiFi համակարգ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանգստյան օրերին կատարած շրջայցի ընթացքում հետևել է մայրաքաղաքի մուտքերին հարող տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին և ներկայացրել իր դիտողությունները: <<Քաղաքի մասին առաջինը տպավորությունը ձևավորվում է հենց մուտքերից: Ամենօրյա հետևողականությունը և սրտացավ վերաբերմունքը պետք է լինի յուրաքանչյուրի կողմից>>,- աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետն ու հանձնարարել հնարավորին սեղմ ժամկետում ավարտել... ավելին →

Վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին18.06.2012

Վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգ նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին: Անդրադառնալով կառավարությունում նոր նախարարների նշանակման հարցին` վարչապետը մասնավորապես նշել է. «Տեղյակ եք, որ... ավելին →