Լուրեր

Կառավարությունը քննարկել է գազի կալորիականության հարցը. վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծվելու է համապատասխան հանձնաժողով20.02.2014

Կառավարությունը քննարկել է գազի կալորիականության հարցը. վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծվելու է համապատասխան հանձնաժողով

 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսենք մեր այսօրվա աշխատանքը: Գազի կալորիականության խնդիրը մնում է մեր հասարակությանը հետաքրքրող, մտահոգող հարցերից մեկը: Չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ պարզաբանումներ մասնագետների կողմից տրվել են, դեռևս կան կասկածներ այն մասով, թե արդյոք կալորիականության ցուցանիշը համապատասխանում է այն տվյալներին, որ մենք հրապարակում ենք, արդյոք գազի որակը փոփոխվել է, և մենք պարտավոր ենք այս բոլոր հարցերի պատասխանը սպառիչ ձևով... ավելին →

Կառավարությունը նոր թափ է հաղորդում գործարար միջավայրի բարելավմանը20.02.2014

Կառավարությունը նոր թափ է հաղորդում գործարար միջավայրի բարելավմանը

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացելով նիստը, վարչապետն անդրադարձել է բնական գազի կալորիականության հարցին, որը վերջին շրջանում հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում (տե՛ս առանձին): Մշակվելու է Հայաստանի ազգային բրենդը Մոնիթորինգ է իրականացվելու փոստային կապի ոլորտում Անդրադարձ է եղել սոցիալական հարցերին Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014թ. միջոցառումների ծրագրին,... ավելին →

Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում20.02.2014

Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկայի հետ: Զրուցակիցները քննարկեցին հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը վերաբերող հարցեր: Կարեւորելով երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության խորացումը՝ Արտակ Զաքարյանը անհրաժեշտ համարեց ակտիվացնել համապատասխան... ավելին →

Հայաստանի ազգային բրենդի ռազմավարության մշակման նպատակով ԱՄՆ-ն կհատկացնի 255 հազար դոլարի աջակցություն20.02.2014

Հայաստանի ազգային բրենդի ռազմավարության մշակման նպատակով ԱՄՆ-ն կհատկացնի 255 հազար դոլարի աջակցություն

 Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվել է Ազգային բրենդի մշակման աշխատանքների իրականացմանն ուղղված նվիրաբերության հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը: Այնուհետև Հայաստանի ազգային... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ՍԼԱՎՄԵԴ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՄՈԼ» ՀԱՄԱԼԻՐԻ ԲԱՑՄԱՆԸ20.02.2014

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ՍԼԱՎՄԵԴ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՄՈԼ» ՀԱՄԱԼԻՐԻ ԲԱՑՄԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արաբկիր համայնքում ներկա է գտնվել «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է ժամանակակից պահանջներին համապատասխան կառուցված և նոր սերնդի բժշկական սարքավորումներով հագեցած կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, հանրությանն առաջարկվող բժշկական ծառայությունների որակին, բուժանձնակազմի և կենտրոնի ղեկավարության հետ զրուցել «Սլավմեդ»-ի ընթացիկ և հետագա զարգացման ծրագրերի մասին: ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ20.02.2014

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ: Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, գոհունակությամբ արձանագրելով, որ պատվիրակության անդամներից ոմանք արդեն մի քանի անգամ այցելել են Հայաստան, քաջատեղյակ են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգին և իրենց ավանդն ունեն երկկողմ փոխգործակցության զարգացման գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ մեր երկիր առաջին անգամ այցելող... ավելին →