ՀՀԿ-ն գործադիրում

Զաքարյան Արտակ Բորիսի

Զաքարյան Արտակ Բորիսի

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

Ծնվել է 1974թ. նոյեմբերի 1-ին Երևանում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1991-1996թթ.՝ Երևանի պետական համալսարանի մաթեմատիկական կիբեռնետիկայի և հետազոտումների ավտոմատացման ֆակուլտետ: Ունի մաթեմատիկոսի որակավորում:
1998-2000թթ.՝ ՀՀ պետական կառավարման դպրոց: Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ, պետական ծառայող:
2007թ.՝ պաշտպանել է գիտական թեզ և ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական կոչում: ԵՊՀ ամբիոնի դոցենտ է:
Մասնակցել է մի շարք դասընթացների` Կուսակցությունների քաղաքական PR (2005թ., Վարշավա, Լեհաստան), Ժողովրդավարության ամառային առաջին դպրոց (2006թ., ԵԽ, Ստրասբուրգ, Ֆրանսիա), Քաղաքական կառավարում և կուսակցությունների քաղաքական PR (2006թ., Շառլոթ, Վաշինգտոն, ԱՄՆ), Ժողովրդավարության ամառային երկրորդ դպրոց, (2007թ., ԵԽ, Ստրասբուրգ, Ֆրանսիա), Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոց, (2006-2007թթ., Երևան, ՀՀ):

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ
1996-1998թթ. ծառայել է զինված ուժերում՝ որպես ՊԲ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, ուսումնական գումարտակի հրամանատար: Պահեստազորի սպա է:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1999-2001թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչության կրթամշակութային բաժնի պետ:
2001-2003թթ.՝ ՀՀ պետական գնումների գործակալություն ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ:
2003-2006թթ՝ ՀՀԿ հասարակական-քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար:
2005թ.-ից ՀՀԿ խորհրդի անդամ է:
2006թ.՝ ՀՀԿ մամուլի քարտուղար, մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար:
2007-2008թթ.՝ ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատու:
2008թ.՝ ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար:
2008-2009թթ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար:
2009թ.՝ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):
28.10.2009-31.05.2012թթ.` ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
ՀՀԿ խորհրդի անդամ:
2011-2015թթ.՝ ընտրվել է Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահի պաշտոնում:
2012թ. մայիսի 6-ից՝ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):
31.05.2012-18.05.2017թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:
2012-2017թթ.՝ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար:
2015-2017թթ.՝ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ:
ՀՀ Ազգային ժողովի և ԼՂՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ:
ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ:
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար:
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իրան, Հայաստան-Հնդկաստան, Հայաստան-Չեխիա, Հայաստան-Չինաստան, Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբերի անդամ:
2017թ. մայիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2004-2009թթ. Հայաստանի մի շարք պետական բուհերում դասավանդել է քաղաքագիտություն:
2009թ.-ից` դասավանդում է Երևանի պետական համալսարանում և ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:
2012թ.-ից` ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) քաղաքական գիտությունների եւ միջազգային հարաբերությունների գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ է:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2002-2008թթ.` «Առողջ հասարակություն» ՀԿ նախագահ:
2008թ.` «Արցախ» հայրենակցական բարեգործական միության վարչության անդամ:

ՊԱՐԳԵՎՆԵՐ
Պարգևատրվել է Մխիթար Գոշի (2015թ.) մեդալով, ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» (2008թ.), «Գարեգին Նժդեհ» (2011թ.), մեդալներով, «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» (2012թ.) հոբելյանական, «Անդրանիկ Օզանյան» (2017թ) մեդալներով, «Արցախի մայրական երախտագիտություն» (2009թ., ԼՂՀ) մեդալով, ԵՊՀ արծաթե հուշամեդալով (2009թ.), ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2006թ.), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով (2015թ.):

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի դուստր և որդի: