ՀՀԿ-ն գործադիրում

Պողոսյան Վահան Ռաֆիկի

Պողոսյան Վահան Ռաֆիկի

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ՀՀԿ անդամ

Ծնվել է 20.08.1967 թ., ք. Երևանում:

1984-1990թթ. - Երևանի պետական բժշկական ինստիտուտ` ուսանող:

1987-1990թթ. - Հանրապետական կլինիկական հիվանդանոց` վիրաբուժական բաժանմունքի ֆելդշեր:

1990-1990թթ. -  ՙԷրեբունի՚ կլինիկական հիվանդանոց` շտապ օգնության բժիշկ:

1991-1993թթ.  - Երևանի պետական բժշկական ինստիտուտի կլինիկական օրդինատուրա, Հանրապետական կլինիկական հիվանդանոց` վիրաբույժ-կլինիկական օրդինատոր:

1993-1993թթ. -  ՙԱրմենիա՚ բժշկական կենտրոն` վիրաբուժական բաժանմունքի հերթապահ վիրաբույժ:

1995-1996թթ. - Էջմիածնի շրջանային կենտրոնական հիվանդանոց` գլխավոր բժշկի տեղակալ:

1996-1997թթ.  - ՀՀ Արմավիրի մարզպետարանի առողջապահության վարչություն` ամբուլատոր-պոլիկլինիկական ցանցի կոորդինատոր, առաջատար մասնագետ, կոորդինատոր:

1997-1998թթ.  - ՀՀ քաղաքացիական ավիացիայի ՙՀայավիաբուժ՚ բժշկական կենտրոն` վարչության անդամ՝ սանիտարահիգիենիկ, բուժկանխարգելիչ, ուսումնամեթոդական և թռիչքների անվտանգության ապահովման հարցերով, գործադիր տնօրենի տեղակալ:

1998-2000թթ. -  Երևանի ֆինանսատնտեսագիտական քոլեջ (իրավագիտություն)` սովորող:

1999-2000թթ.  - ՙԶվարթնոց՚ ՊՓԲԸ ՙԱվիաբուժ՚ բժշկական կենտրոն` գլխավոր բժիշկ, ՌԴ ՄԱԿ¬ի կոորդինացիոն խորհրդի անդամ:

2001-2010թթ.  - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմ` բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ:

2002-2010թթ.  - ՀՀ-ում տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիր` ծրագրի:

2006-2010թթ.  - ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խումբ` գիտական ղեկավար:

2010-2011թթ.  - ՀՀ առողջապահության նախարարություն` աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար:

2011թ. - ՀՀ առողջապահության նախարարություն` նախարարի խորհրդական:

2011թ. -  առ այսօր -  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:

2006թ. - բժշկական գիտությունների թեկնածու:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

Զինապարտ է :

Ամուսնացած է, ունի 3 երեխա: