Ավետիսյան Արտաշես Սերգեյի
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, ՀՀԿ անդամ
Ծնվել է 1962թ. փետրվարի 27-ին Երևան քաղաքում
1979-1984թթ.՝Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Էլեկտրատեխնիկական ֆակուլտետ, մասնագիտությունը` «Ավտոմատացված համակարգերի կառավարում», որակավորումը` ինժեներ։
ՀՀ ԶՈւ պահեստազորի սպա։
1984-1989թթ. Քանաքեռի ալյումինի գործարան` ինժեներ։
1989-1993թթ. «Ազնավուր» առեւտրային կոոպերատիվ` նախագահի տեղակալ։
1994թ. մարտից 1994թ. հունիս՝ «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի խորհրդական։
1995-1998թթ.՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ։
1998-1999թթ.՝ «Հայինկասացիա» ՓԲԸ գործադիր տնօրեն։
1999թ. փետրվարից 1999թ. հոկտեմբեր՝ ՀՀ Կենտրոնական բանկի անվտանգության վարչության պետ։
1999-2002թթ.՝ ԿԲ անձնակազմի կառավարման եւ արտաքին կապերի վարչության պետ։
2002-2006թթ.՝ ԿԲ տեղեկատվության եւ տեխնիկական միջոցների պաշտպանության վարչության պետ։
2006-2007թթ.՝ ԿԲ գործադիր կառավարիչ։
2007-2009թթ. հուլիսի 21՝ ԿԲ նախագահի խորհրդական։
2009թ. հուլիսի 21-ից՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ։
Վերապատրաստման դասընթացներ է անցել Ֆրանսիայում, Հոլանդիայում, Գերմանիայում և Չեխիայում։
2003-2009թթ.՝ Միջազգային բանկային կոնգրեսի մասնակից։
Ամուսնացած է, ունի մեկ տղա և մեկ աղջիկ:
