Ելույթներ և ուղերձներ

Հարցվածների 41.3 տոկոսն Աշոտյանի կալանավորումը համարում է Փաշինյանին քննադատելու հետևանք

07.07.2023

 «Հունիսի 15-ին ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

 Ըստ Ձեզ՝ սա Արմեն Աշոտյանի կողմից իշխանությանըհատկապես Նիկոլ Փաշինյանին ակտիվ քննադատելու հետևա՞նք էթե՞ ոչ»,- «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի իրականացրած հեռախոսային հարցումների ժամանակ հետաքրքրվել են քաղաքացիներից:

 

«24.2 տոկոսը նշել է, որ՝ «միանշանակ այո», «ավելի շուտ այո» նշել է 17.1 տոկոսը: «Ավելի շուտ ոչ» նշել է 12.9 տոկոսը, և «միանշանակ ոչ»՝ նշել է 19.8 տոկոսը:  Դժվարացել է այս հարցին պատասխանել 26 տոկոսը: Ես կարծում եմ՝ «դժվարացել է պատասխանել»-ի բարձր ցուցանիշը կապված է նրա հետ, որ այդ հերթական շոուն, որը մեզ ցուցադրեցին, շատ թյուր պատկերացում է տալիս, թե ինչ գործի մասին է խոսքը»,- ներկայացրեց Արամ  Նավասարդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

← Վերադառնալ ցուցակին