Ելույթներ և ուղերձներ

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ամենատարբեր թեմաներով նախաձեռնում է նոր դասընթացներ և ծրագրեր՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար

01.10.2023

 ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ամենատարբեր թեմաներով նախաձեռնում է նոր դասընթացներ և ծրագրեր՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։

Կրթությունն աշխարհը փոխելու ամենահզոր զենքն է, իսկ պայքարի կամքը՝ ամուր ու հզոր պետություն ունենալու համար, մեր հաջողությունների և ձեռքբերումների գրավականն է։ Միայն հզոր պետություն ունենալու դեպքում է հնարավոր դիմակայել ցանկացած արհավիրքի, ուժեղ ու կրթված անհատներ են, որ վաղը կարողանալու են միասնական պայքարել ի շահ սեփական երկրի պաշտպանության։
Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե ինչ է իրենից կախված մեր պետությունն ուժեղացնելու համար:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը իրականացնում է ՝
Ռուսերեն ,անգլերեն լեզուների ԱՆՎՃԱՐ եռամսյա դասընթացներ։
«Բանավեճի ակումբի» կողմից նախաձեռնվում են բաց դասախոսություններ և քննարկումներ, որոնք հնարավորություն կընձեռնեն մասնակիցներին.
Ձեռք բերել ազդեցիկ խոսքի, հռետորության և այլ հմտություններ
Զարգացնել բանակցելու կարողությունները
Տիրապետել բանավիճելու կանոններին և մշակույթին
Ճիշտ և հասանելի ձևակերպել և արտահայտել կարծիքներ
Զարգացնել բանակցելու կարողությունները
Ունենալ գրագետ և ներկայանալի խոսք
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունում տեղի են ունենալու նաև ռազմահայրենասիրական և փաստավավրագրական ֆիլմերի դիտումներ
Գրանցումների և այլ հարցերի դեպքում զանգահարել՝ +37493123757

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

← Վերադառնալ ցուցակին