Լուրեր
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նոր Զելանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հեմիշ Կուպերը: Նախագահը շնորհավորել է մեր երկրում Նոր Զելանդիայի առաջին դեսպանին և հույս հայտնել, որ միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարևոր ու պատասխանատու այդ պաշտոնում պրն. Կուպերն իր անձնական ներդրումը կունենա երկկողմ կապերի ամրապնդման և Հայաստանի ու Նոր Զելանդիայի միջև հարաբերություններում առաջընթաց ապահովելու գործում: ... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության կադաստրի դաշնային ծառայության ղեկավար Նատալյա Անտիպինային: Կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների կադաստրային մարմինների միջև կապերի զարգացումը և ընդլայնումը, ինչը կնպաստի փորձի փոխանակմանն ու այս բնագավառում բարեփոխումների իրականացմանը: Նատալյա Անտիպինան տեղեկացրել է, որ Հայաստանի կադաստրի պետական կոմիտեի հետ ստորագրվել է փոխգործակցության հռչակագիր: Նա հույս է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանում հանդիպում է ունեցել ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) ղեկավար և խորհրդատու մարմինների անդամների հետ: Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության գիտության առաջընթացին և կադրային ներուժով համալրման գործընթացին, ինչպես նաև աջակցել հանրապետության երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը: Ծրագիրն ունի չորս հիմնական... ավելին →
Կառավարությունը 30 տոկոսով կսուբսիդավորի բնական գազի հնարավոր թանկացումը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Ուզում եմ մեր քաղաքացիներին տեղյակ պահել, որ ես պաշտոնական նամակ եմ ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին գազի գնի վերանայման կապակցությամբ,- դիմելով կառավարության անդամներին, ասել է վարչապետը։ - Տեղյակ եք, որ «ՀայՌուսգազարդը» ներկայացրել է հայտ, որով նախատեսվում է, որ բնական գազը Հայաստանի Հանրապետություն պետք է մատակարարվի 270 դոլարով։... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց գյուղական համայնքների բազմազավակ ընտանիքներին
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 16-ին այցելեց Արագածոտնի մարզի մի քանի բազմազավակ ընտանիքների: Մայիսի 15-ը արդեն երկու տարի է՝ օրենսդրորեն ամրագրվել է որպես Ընտանիքի օր, որի առիթով խորհրդարանի ղեվավարը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ այցելեց մարզի գյուղական համայնքների սոցիալապես անապահով եւ բազմազավակ երեք ընտանիքների: Շենավան գյուղում ԱԺ նախագահը եղավ Գրիգորյանների տանը. բազմանդամ այս ընտանիքում մեծանում է տասը երեխա: Քուչակ գյուղում այցելեց... ավելին →
Կառավարությունում քննարկվել է կարկտահարությունից տուժած գյուղացիներին աջակցության հարցը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որում քննարկվել է հանրապետությունում կարկտահարության հետևանքով ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ կարկտահարությունից տուժել է 43 համայնք, ընդհանուր 17 հազար հա ցանքատարածություն: Ստեղծված համայնքային հանձնաժողովներն այժմ ուսումնասիրություններ են իրականացնում՝ ճշտելու պատճառված վնասի չափը: Ըստ նախարարի՝ հատկապես մեծ վնաս են... ավելին →






