Լուրեր

Անդամատոմսերի հանձնում

16.04.2012

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցական անդամատոմսերի հանձնման արարողություն: Կուսակցության շարքերը համալրեցին Ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջի մի խումբ դասախոսներ և ուսանողներ: Կուսակցական անդամատոմսեր հանձնեցին ՀՀԿ նախագահի տեղակալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Գալուստ Սահակյանն ամփոփ կերպով ներկայացրեց կուսակցության պատմությունը, նպատակները: Կարինե Աճեմյանը շնորահակալություն հայտնեց և շնորհավորեց ներկաներին կուսակցության շարքերը համալրելու կապակցությամբ: 

← Վերադառնալ ցուցակին