Լուրեր

ՖԿՀՊԻ թիմը հաղթել է ՀՀԿ ԵԿ և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի կազմակերպած առաջնությունում

19.05.2016

Մայիսի 18-ին տեղի է ունեցել ՀՀ 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերի հանդբոլի տղաների մրցաշարի պարգևատրման արարողությունը։

Խաղերը սկսվել էին մայիսի 16-ից։ Մասնակցում էին 6 համալսարանական թիմեր։ Հանդբոլի տղաների մրցաշարում 3-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը, 2-րդ տեղում է Վանաձորի պետական համալսարանը, իսկ խաղերի հաղթող է դարձել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմը։

Այս մրցաշարով ավարտվում է տարբեր մարզաձևերով անցկացվող խաղերի գարնանային փուլը, դրանք կշարունակվեն աշնանը։

Նշենք, որ «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը կազմակերպել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։ 

← Վերադառնալ ցուցակին