Լուրեր
Պաշտոնապես բացվել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կնոջ և երեխաների հետ մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը: Ավանդույթի համաձայն, տարեշրջանի բացման կապակցությամբ, քաղաքապետի հանձնարարությամբ կենդանաբանական այգու մուտքը բոլոր մանուկների համար անվճար էր: Փոքրիկ կենդանասերների տոնական բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտն էլ ապահովված էր ամենուր: Այգու տարբեր հատվածներում փոքրիկ այցելուների համար կազմակերպվել էին բազմաբնույթ միջոցառումներ: Փոքրիկներին դիմավորում էին... ավելին →
Կասկադ համալիրի տարածքում կրկին նշվել է Ջազի միջազգային օրը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, արդեն երկրորդ տարին անընդմեջ, ջազի հայ վարպետների ու ջազային նվագախմբերի մասնակցությամբ մայրաքաղաքում մեծ շուքով նշվում է Ջազի միջազգային օրը: Կասկադ համալիրում տեղադրված բեմահարթակը հերթական անգամ համախմբել էր ջազի հազարավոր սիրահարների, ովքեր մինչև ուշ երեկո հաճույքով հետևել են բացօթյա համերգային ծրագրին, որի շրջանակում հնչել են ինչպես հայտնի ու սիրված, այնպես էլ ազգային նվագարանների միախառնումով ջազային հետաքրքիր... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց «Երիտասարդական խորհրդարանի այգու» հիմնմանը
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եռաբլուր պանթեոնին հարող տարածքում մասնակցեց Երիտասարդական խորհրդարանի կազմակերպած ծառատունկին։ Մինչ ծառատունկը Հովիկ Աբրահամյանը ծաղիկներ դրեց Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին եւ հայ ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Դեռեւս ապրիլի 26-ին ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ Երիտասարդական խորհրդարանի անդամները դիմել էին Հովիկ Աբրահամյանին՝ «Երիտասարդական խորհրդարանի այգի» ստեղծելու... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ: Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները: Հայի ստեղծագործ մտքի ու արարող ձեռքի արգասիքը կարելի է տեսնել աշխարհի բոլոր չորս կողմերում, սակայն մեր ամենամեծ ձեռքբերումները կերտում ենք մայր Հայաստանում: Անցյալում բազմաթիվ դժվարություններ վերապրած մեր հայրենիքում պետք է ստեղծենք մի այնպիսի... ավելին →
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Քվեարկությունների ավարտից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի անունից ողջունեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում նիստին ներկա Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցի աշակերտներին եւ մանկավարժներին: Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց կառավարության հեղինակած «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու... ավելին →
ՌԴ վարչապետը շնորհավորել է ՀՀ վարչապետին պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ Տիգրան Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների՝ իր գործընկերներից: Մասնավորապես ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Տիգրան Սուրենի, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Տրամադրված եմ Ձեզ հետ շարունակել ակտիվ աշխատանքը ռուս-հայկական համագործակցության ողջ համալիրի զարգացման շուրջ: Համոզված եմ, որ... ավելին →






