Լուրեր

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. փետրվար ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները15.03.2016

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. փետրվար ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ ՏարոնՄարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2016թ. փետրվար ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ... ավելին →

Վարչապետը ծանոթացել է հայկական պլանշետների արտադրությամբ զբաղվող ընկերության ծրագրերին15.03.2016

Վարչապետը ծանոթացել է հայկական պլանշետների արտադրությամբ զբաղվող ընկերության ծրագրերին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Արմթաբ» պլանշետների, «Արմֆոն» հեռախոսների արտադրությամբ և գիտահետազոտական ծրագրերի մշակմամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն, որը գործունեություն է ծավալում «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի... ավելին →

Ազգային ժողովի քառօրյա նիստում15.03.2016

Ազգային ժողովի քառօրյա նիստում

Մարտի 15-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը եւ առաջին ընթերցմամբ ընդունել «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ դրան կից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Այնուհետեւ Ազգային ժողովը շարունակել է քննարկել ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանի, Գարեգին Նուշիկյանի, Միքայել Մելքումյանի, Հակոբ Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի եւ ՀՀ կառավարության կողմից... ավելին →

ՀՀԿ գործադիր մարմնի անդամները լսել են Երևանի ՀՀԿ տարածքային կազմակերպությունների հաշվետվությունները 14.03.2016

ՀՀԿ գործադիր մարմնի անդամները լսել են Երևանի ՀՀԿ տարածքային կազմակերպությունների հաշվետվությունները

Այսօր, մարտի 14-ին, ՀՀԿ գրասենյակում, ՀՀԿ կանոնադրության համաձայն, ՀՀԿ գործադիր մարմնի անդամները լսել են Երևանի ՀՀԿ 12 տարածքային կազմակերպությունների նախագահների հաշվետվությունները: Նիստը նախագահել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ, ՀՀԿ տարածքային կազմակերպությունների պատասխանատու Տարոն Մարգարյանը: Նիստին ներկա էին նաև ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի... ավելին →

Աթենքում կայացել են հայ-հունական բարձր մակարդակի բանակցությունները14.03.2016

Աթենքում կայացել են հայ-հունական բարձր մակարդակի բանակցությունները

  Նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Հունաստան: Մինչ բարձր մակարդակի բանակցությունները, Սերժ Սարգսյանը Աթենքում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել: Հունաստանի Նախագահի նստավայրում ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Պրոկոպիս Պավլոպուլոսը առանձնազրույց են ունեցել: ՀՀ Նախագահը և Պրոկոպիս Պավլոպուլոսը, ով մինչ... ավելին →

Վարչապետն ընդունել է համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին13.03.2016

Վարչապետն ընդունել է համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին: Հանդիպումը կայացել է ՀՀԿ կանանց խորհրդի, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի ժողովրդական ծրագրերի համակարգողի նախաձեռնությամբ: Կառավարության ղեկավարը, շնորհավորելով հանդիպման մասնակիցներին կանանց տոների առթիվ, բարձր է գնահատել կանանց դերը երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում: Հովիկ... ավելին →