Լուրեր

Հայաստանի վարչապետը պաշտպանության նախարարի ուղեկցությամբ այցելել է Տավուշի մարզի N զորամաս04.08.2014

Հայաստանի վարչապետը պաշտպանության նախարարի ուղեկցությամբ այցելել է Տավուշի մարզի N զորամաս

 Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել են ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված N զորամաս՝ հանդիպել սահմանամերձ համայնքների ղեկավարներին, սպայական անձնակազմին և զինվորներին: Մինչ այդ Վանաձորում երկրի վարչապետն ու պաշտպանության նախարարը ներկա են գտնվել օրերս Մարտակերտում սահմանային միջադեպի հետևանքով զոհված հերոս, ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանի հոգեհանգստի արարողությանը: Հանրապետության... ավելին →

«Կառավարությունը կանի ամեն ինչ՝ սահմանամերձ համայնքներին աջակցելու համար», - Տավուշի մարզում հայտարարել է երկրի վարչապետը04.08.2014

«Կառավարությունը կանի ամեն ինչ՝ սահմանամերձ համայնքներին աջակցելու համար», - Տավուշի մարզում հայտարարել է երկրի վարչապետը

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Տավուշի մարզի Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ սահմանամերձ համայնքներ: Երկրի վարչապետը նախ եղել է Չինարի գյուղում տեղակայված, հայ-ադրբեջանական պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկում: Կառավարության ղեկավարը հանդիպել է առաջապահ դիրքում ծառայություն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, հետաքրքրվել նրանց մարտական և հոգեբանական... ավելին →

Վարչապետն ընդունել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին02.08.2014

Վարչապետն ընդունել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ մի խումբ մտավորականների: Մրցույթ-փառատոնն անցկացվում է Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Հանրապետության վարչապետին են ներկայացվել փառատոնի նախապատրաստական աշխատանքները, քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր: Որոշվել է 2014 թ. այն անցկացնել սեպտեմբերին՝ այս անգամ ևս ներգրավելով ՀՀ մարզերը, Երևանը, Արցախը, Ջավախքը: Ժյուրիի անդամները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին... ավելին →

Հանրապետության վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզի համայնքներ02.08.2014

Հանրապետության վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզի համայնքներ

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է մարզի Ծակքար համայնքից՝ գյուղի դպրոցի նորակառույց մասնաշենքում կատարված շրջայցով: Հովիկ Աբրահամյանը... ավելին →

ՀՀ վարչապետ. «Մենք չենք վախենում պատերազմից և պատրաստ ենք մեր հողն ու ջուրը պաշտպանել»02.08.2014

ՀՀ վարչապետ. «Մենք չենք վախենում պատերազմից և պատրաստ ենք մեր հողն ու ջուրը պաշտպանել»

 Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին: Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Արցախի սահմանում տիրող լարված իրավիճակին՝ ընդգծելով, որ ՀՀ-ն պատրաստ է ԼՂ հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Հովիկ Աբրահամյանը հորդորել է Ադրբեջանին թոթափել լարվածությունը, իսկ եթե ոչ` Հայաստանը թշնամուն լռեցնելու ուժ ունի:... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային հերթական շրջայցը Ավան վարչական շրջանում էր01.08.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային հերթական շրջայցը Ավան վարչական շրջանում էր

 Մայրաքաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին տեղերում հետևելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային հերթական շրջայցը Ավան վարչական շրջանում էր: Շինբարեկարգման տարեկան ծրագրերով, մասնավորապես, կրթամշակութային հաստատությունների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների շրջանակում թիվ 52 մանկապարտեզում իրականացվող շինաշխատանքների ընթացքին, վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ, քաղաքապետն այցելել և հետևել է տեղում: Պատասխանատուները նախ... ավելին →