Լուրեր

Հովիկ Աբրահամյանն ամփոփել է Մինսկ կատարած աշխատանքային այցի արդյունքները30.05.2014

Հովիկ Աբրահամյանն ամփոփել է Մինսկ կատարած աշխատանքային այցի արդյունքները

 ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ավարտից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: Լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփելով աշխատանքային այցի արդյունքները՝ վարչապետ Աբրահամյանն արդյունավետ է համարել այն և կարևորել նման ձևաչափով հանդիպումները, որտեղ երկրների վարչապետները կարող են բազմաթիվ հարցեր քննարկել: ՀՀ կառավարության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Բելառուսի և Ռուսաստանի վարչապետների հետ հանդիպումներից: «... ավելին →

Մինսկում հանդիպել են Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը30.05.2014

Մինսկում հանդիպել են Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը

 Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երկկողմ հանդիպումը: Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկայիս մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար... ավելին →

Ներդրումային ծրագրերն ստանում են կառավարության աջակցությունը29.05.2014

Ներդրումային ծրագրերն ստանում են կառավարության աջակցությունը

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը թույլատրել է «Կալպատարու Փաուեր տրանզմիշն լիմիթեդ» ընկերության ՀՀ մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2016թ. հունիսի 7-ը: Մասնաճյուղը իրականացնում է Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 220 կիլովոլտ օդային էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի նախագծումը, մատակարարումն... ավելին →

Կառավարությունում քննարկվել են Արմավիրի և Չեխիայի Մորավսկի-Սիլեզյան մարզերի միջև հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցեր29.05.2014

Կառավարությունում քննարկվել են Արմավիրի և Չեխիայի Մորավսկի-Սիլեզյան մարզերի միջև հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցեր

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի Մորավսկի-Սիլեզյան մարզի ղեկավար Միրոսլավ Նովակի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Արմավիրի և Մորավսկի-Սիլեզյան մարզերի միջև ձևավորվող համագործակցությունը, ինչը կնպաստի երկկողմ տնտեսական, մշակութային և հումանիտար կապերի զարգացմանը: « Հայաստանի և Չեխիայի միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական կապեր: Մեծապես կարևորում ենք երկկողմ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը տարբեր բնագավառներում »,- ասել է Հովիկ... ավելին →

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի դեսպանին29.05.2014

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի դեսպանին

 Մայիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Հանդիպմանը ներկա էր Հայաստան -Քուվեյթ բարեկամական խմբի ղեկավար Արաիկ Հովհաննիսյանը: Դեսպանը շնորհավորեց Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ փոխանցեց Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի շնորհավորական ուղերձը եւ բարեմաղթանքները: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար` ԱԺ նախագահը բարձր գնահատեց... ավելին →

Քննարկվել են Երևանի և Բեյրութի միջև հետագա համագործակցության հետ կապված հարցեր29.05.2014

Քննարկվել են Երևանի և Բեյրութի միջև հետագա համագործակցության հետ կապված հարցեր

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է Բեյրութի քաղաքային խորհրդում Երևանի հետ համագործակցության սերտացման ու խորացման ուղղությամբ հայազգի քաղաքական գործչի կողմից տարվող աշխատանքներն ու համոզմունք է հայտնել, որ ոչ ուշ ապագայում շոշափելի արդյունքներ կլինեն. «Վստահ եմ՝ Երևանը և Բեյրութը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես քաղաքային... ավելին →