Լուրեր

Ազգային ժողով էին այցելել Ագրարային համալսարանի ուսանողները22.05.2014

Ազգային ժողով էին այցելել Ագրարային համալսարանի ուսանողները

 Մայիսի 22-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, որոնք ԱԺ նիստերի դահլիճում հետեւեցին նիստի ընթացքին: Բաց դասը վարեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով ուսանողներին ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, մշտական հանձնաժողովների գործառույթները եւ օրինաստեղծ գործունեությունը: Արտակ Դավթյանը պատասխանեց... ավելին →

Վարչապետը շնորհավորել է 2013-2014 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի հաղթողներին22.05.2014

Վարչապետը շնորհավորել է 2013-2014 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի հաղթողներին

 Կառավարության նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր դպրոցականներին ՀՀ կառավարություն՝ 2013-2014 թթ. ուստարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում տարբեր առարկաներից ցուցաբերած խորը գիտելիքների համար նրանց շնորհավորելու և պարգևատրելու նպատակով: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Երկրի վարչապետը, ողջունելով երեխաներին ՀՀ կառավարությունում,... ավելին →

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եզրափակիչ ելույթը ՀՀ Ազգային ժողովում22.05.2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եզրափակիչ ելույթը ՀՀ Ազգային ժողովում

  Ազգային ժողովի հարգարժան նախագահ, փոխնախագահներ, հարգելի պատգամավորներ, նախևառաջ ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել բոլոր այն պատգամավորներին, ովքեր շահագրգիռ ելույթ ունեցան ծրագրի վերաբեյալ: Շահագրգիռ ասելով ես երբեք նկատի չունեմ գովաբանական: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ առողջ քննադատությունը և կառուցողական ընդդիմությունն ամրապնդում է երկիրը, ուժեղացնում է կառավարությանը: Ակնհայտ է, որ տարբեր քաղաքական ուժեր ունեն ոչ միայն գաղափարախոսական և ռազմավարական, այլև... ավելին →

Խորհրդարանը հավանության արժանացրեց կառավարության ծրագիրը22.05.2014

Խորհրդարանը հավանության արժանացրեց կառավարության ծրագիրը

 Մայիսի 22-ին խորհրդարանը շարունակեց աշխատանքը: Նիստի մեկնարկին պատգամավորները ողջունեցին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով այցելած Հայաստանի Հանրապետության ագրարային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դասախոսներին եւ ուսանողներին: Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը: Պատգամավոր Ստեփան Մարգարյանի խոսքով` նորակազմ կառավարությունը ստացել է ծանր ժառանգություն:... ավելին →

Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստում22.05.2014

Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստում

 Մայիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովում` Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում, ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Միգրացիոն քաղաքականությունը Եվրասիական ինտեգրման համատեքստում» թեմայով քննարկում: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմին ե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, ոլորտի մասնագետներ, հասարակական -քաղաքական... ավելին →

Քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր22.05.2014

Քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Ողջունելով դեսպանին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է Լատվիայի հետ կապերի ամրապնդումն ու հետագա զարգացումը: « Մեր երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ: Այդ առումով կարևորում ենք երկկողմ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը »,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Իր հերթին, Էլիտա Գավելեն շնորհավորել է... ավելին →