Լուրեր
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը «Ազգ» թերթի լույսընծայման 25-ամյակի առթիվ
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ «Ազգ» թերթի աշխատակազմին եւ ընթերցողներին հրատարակման 25-ամյակի առթիվ: Հիմնադրվելով անցյալ դարի 90-ականների սկզբին՝ «Ազգ»-ն իրավամբ դարձավ նորանկախ Հայաստանի առաջին անկախ պարբերականներից մեկը՝ նոր խոսք, նոր ասելիք, նոր ոճ ու մշակույթ բերելով հայաստանյան մամուլի նորագույն պատմության մեջ: Արհեստավարժ խմբագրակազմով եւ թղթակցական թիմով թերթն ավելի քան երկու տասնամյակ սեւեռուն ուշադրությամբ... ավելին →
Տարոն Մարգարյան. «Քաղաքացիների բարեհամբույր սպասարկումը պետք է լինի ձեր առաջնային մոտեցումը»
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են քաղաքապետարանի աշխատակազմի «Մեկ պատուհան», «Թեժ գիծ» ծառայության աշխատակիցները, վարչական շրջանների ընդհանուր բաժնի պետերը: Ներկայացվել է 2015թ.-ին կատարված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև քննարկվել են Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում «Մեկ պատուհան» ծառայությունների աշխատանքի բարելավման, քաղաքացիների սպասարկման նոր... ավելին →
ՀՀ վարչապետ. «Կառավարությունը տարեցտարի ավելացնում է առողջապահության ոլորտի ֆինանսավորումը»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական միջազգային համաժողովի բացմանը: Կառավարության ղեկավարը, ողջունելով ներկաներին, նշել է, որ բնակչության առողջության պահպանումը ցանկացած երկրի իշխանության առաջնահերթ խնդիրներից է՝ անկախ տնտեսական զարգացման մակարդակից։ «Հանրային առողջապահությունը հռչակելով որպես գերակայություն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում բնակչության... ավելին →
Տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 20 ս/կ ժողովը
Հաշվետու տարում թիվ 20 ՍԿ կատարել է հետևրյալ աշխատանքները և միջոցառումները։ Պարբերաբար շփումը պահելով բնակչության հետ՝ տարբեր հարցերի շուրջ տրվել էն քարոզչական աշխատանքներ։ Առերեսման միջոցով բնակչությանը ժամանակ առ ժամանակ տեղեկացվել են կատարված և սպասվող աշխատանքների մասին իրենց իսկ կողմից ժամանակին բարձրացված առաջարկների և խնդիրների լուծումների վերաբերյալ։ Սկզբնականն ունի արդեն իսկ ավանդույթ դարձած մի քանի միջոցառումներ. • Հունիսի 1-ը (երեխաների պաշտպանության օր) ... ավելին →
Բեռլինում անցկացվեց EDS Ձմեռային համալսարանը` ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ
Փետրվարի 23-28-ը ժողովրդավարության եվրոպական մայրաքաղաք Բեռլինում անցկացվեց <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>>(EDS) Ձմեռային համալսարանը, որը կրում էր <<Եվրոպա 2030. Մենք կանգնած ենք միասին>> խորագիրը: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը: Տեղեկացնենք, որ <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>>-ը երիտասարդական կազմակերպություն է, որը... ավելին →
Տարոն Մարգարյան. «Ապօրինի ծառահատումն անթույլատրելի և դատապարտելի երևույթ է»
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 9 վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 5 կրպակ: Հունվար-փետրվար ամիսներին ապամոնտաժվել է չգործող 54 կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող միջոցառումների շրջանակում... ավելին →