Լուրեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել իր նոր ծրագրին19.05.2014

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել իր նոր ծրագրին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստում քննարկվել է մեկ հարց` ՀՀ կառավարության ծրագիրը: Զեկուցումով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: «Կառավարության նոր ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013թ. ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական... ավելին →

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում19.05.2014

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում

 Մայիսի 19-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը: ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրամշակման նպատակով հետ վերցրեց իր հեղինակած «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու եւ խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանտվության մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: ավելին →

Հարգանքի տուրք` Պոնտոսի հույների հիշատակին19.05.2014

Հարգանքի տուրք` Պոնտոսի հույների հիշատակին

 Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ խմբակցության պատգամավորներ, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տաիսը, հոգեւոր դասի եւ Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներ այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին։ Ներկաները լռությամբ ու խոնարհումով հարգեցին 1915-1923թթ. Փոքր Ասիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը։ Արթիկի թեմի... ավելին →

Վարչապետն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողներին17.05.2014

Վարչապետն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողներին

ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի (ՀՊՏՀ) նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Կառավարության ղեկավարն ընդունել է ուսանողներին՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահի ընտրության առնչությամբ ստեղծված իրավիճակին ծանոթանալու և խնդրին լուծում տալու նպատակով: Ուսխորհրդի անդամները տեղեկացրել... ավելին →

«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում վարչապետն այցելել է Ազգային պատկերասրահ17.05.2014

«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում վարչապետն այցելել է Ազգային պատկերասրահ

Այսօր մեկնարկել է «Թանգարանների գիշեր» 10-րդ հոբելյանական համաեվրոպական միջոցառումը, որն անցկացվում է մայիսի 18-ին նշվող թանգարանների միջազգային օրվան ընդառաջ: Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ: Երկրի վարչապետը շրջել է պատկերասրահի ցուցասրահներով, ծանոթացել տարբեր արվեստագետների ստեղծագործություններին և անհատական աշխատանքներին: Մայիսի 18-ը որպես թանգարանների միջազգային օր նշվում է... ավելին →

Հանդիպում ԱԺ փոխնախագահի մոտ 16.05.2014

Հանդիպում ԱԺ փոխնախագահի մոտ

Մայիսի 16-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Շեւչենկոյի, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հարցերի բաժնի փորձագետ Կատերինա Ռյաբիկոյի եւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի հետ: Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Շեւչենկոն նշեց, որ արդեն հանդիպել են խորհրդարանական 4 խմբակցությունների անդամների հետ եւ քննարկել իրենց հետաքրքրող հարցերը: Նրա խնդրանքով Հերմինե Նաղդալյանը նույնպես... ավելին →