Լուրեր

Վարչապետն ընդունել է Նորվեգիայի նորանշանակ դեսպանին16.05.2014

Վարչապետն ընդունել է Նորվեգիայի նորանշանակ դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեյդուլվ Ատլե Նամտվեդտին (նստավայրը՝ Մոսկվա): Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել պաշտոնավարման ընթացքում: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի դիվանագետի՝ երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և զարգացմանն ուղղված գործունեությանը:... ավելին →

Վարչապետն այցելել է Կոշ համայնք16.05.2014

Վարչապետն այցելել է Կոշ համայնք

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներ Արմեն Մուրադյանի և Արտեմ Ասատրյանի, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Կոշ համայնք: Կառավարության ղեկավարը նախ եղել է համայնքի «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» բժշկական կենտրոնում, որին կից իրականացվում է մշտական բժշկական վերահսկողություն՝ վերականգնողական ծառայություններ տրամադրելով հաշմանդամություն ունեցող երեխաներին: Հովիկ Աբրահամյանը շրջել է կենտրոնով՝ ծանոթացել... ավելին →

Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր 16.05.2014

Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր

Մայիսի 16-ին նիստեր էին գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հայկ Բաբուխանյանի, Մարգարիտ Եսայանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող Հայկ Բաբուխանյանը նշեց, որ գործող օրենքը, պարտադրելով աուդիտի անցկացում այն... ավելին →

Հայաստանը և Եվրոպական միությունը կշարունակեն խորացնել համագործակցությունը16.05.2014

Հայաստանը և Եվրոպական միությունը կշարունակեն խորացնել համագործակցությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ նոր ձևավորված կառավարությունը շարունակելու է ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի հետ և գործնական քայլեր իրականացնել այն խորացնելու ուղղությամբ: Տրայան Հրիսթեան շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և բարձր գնահատել ԱԺ նախագահի պաշտոնում ծավալված կառուցողական համագործակցությունը: Դա, ըստ ԵՄ... ավելին →

Կառավարությունն իր ողջ գործիքակազմով աջակցելու է ՓՄՁ-ների զարգացմանը. Հովիկ Աբրահամյան16.05.2014

Կառավարությունն իր ողջ գործիքակազմով աջակցելու է ՓՄՁ-ների զարգացմանը. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հանդիպել է փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներ՝ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Ճշմարիտյանը, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դիմելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Կառավարությունը, գիտակցելով փոքր և միջին... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ15.05.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ, Սիրելի երևանցիներ,   աշխարհն այսօր նշում է Ընտանիքի միջազգային օրը: Կայուն ընտանիքն է յուրաքանչյուր երկրի զարգացման առաջին օղակն ու կարևոր գործոններից մեկը: Եվ որքան էլ համամարդկային, այդուամենայնիվ, հայերիս համար ընտանիք, օջախ հասկացությունը շատ ավելի նվիրական նշանակություն ունի: Ու դա բնական է, քանզի դարեր շարունակ հայ օջախը եղել է մեր ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման մի ինքնատիպ միջավայր, որում դաստիարակվել են իրապես ազգային արժեքներ... ավելին →