Լուրեր
ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ ջանքերով փոքրիկ Արմանի խնդրանքն անպատասխան չմնաց
Դեկտեմբերի 26-ին ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ անդամները այցելեցին վեցամյա փոքրիկ Արմանին, ով վերջերս խնդրել էր օգնել իրեն գրենական պիտույքների հարցով: ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ-ն, անտարբեր չգտնվելով փոքրիկի խնդրանքի նկատմամբ, այցելեց նրա ընտանիքին և օգնություն ցուցաբերեց սննդի ու գրենական պիտույքների տեսքով: ՀՀԿ-ական երիտասարդները զանազան նվերներ տվեցին ընտանիքի երեխաներին, ինչպես նաև հեռախոս փոքրիկ Արմանին: Անակնկալ այցելությունից և նվերներից փոքրիկ Արմանի ողջ ընտանիքը շատ հուզված և... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի նախաշեմին նոր բնակարանների բանալիներ է հանձնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբոյահարների կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Աշոտ Գալստյանին և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբոյահար Հարություն Շախկյանին: Շնորհավորելով արվեստագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նրանց գործունեությունը դասական երաժշտարվեստի զարգացման գործում՝ առանձնակի կարևորելով նաև մշակութասեր սերունդ կրթելու և դաստիարակելու... ավելին →
Քննարկվել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության նախագիծը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կոշտ թափոնների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքները և ուսումնասիրությունները: Ներկայացվել է, մասնավորապես, Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության նախագիծը, որի նպատակը հանրապետության ողջ տարածքում այս համակարգի բարելավումն է: Քննարկվել են, մասնավորապես, ռազմավարությամբ սահմանված գերակայությունները, առաջարկվող միջոցառումները և ակնկալվող... ավելին →
Սոցիալապես անապահով ընտանիքներն անվճար կստանան թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունը հաստատել է սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը: Ըստ որոշման կից հիմնավորման, տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության (ՀՀՌՑ) կողմից լիովին իրականացվել են ՀՀ տարածքում վերգետնյա թվային... ավելին →
Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ կառավարման խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է համալսարանի կառավարման խորհրդի նիստին: Խորհուրդը լսել է ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հաշվետվությունը համալսարանի 2015 թվականի գործունեության մասին: Քվեարկությամբ խորհուրդը բավարար է համարել կատարված աշխատանքները, ինչպես նաեւ հաստատել է համալսարանի 2016 թվականի բյուջեի նախագիծը: Խորհրդի նիստի ընթացքում ԱԺ նախագահ Գալուստ... ավելին →
Հաստատվել է Երևան քաղաքի 2016թ. բյուջեն և զարգացման ծրագիրը
Դեկտեմբերի 23-ին գումարված ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել և քվեարկությամբ հաստատվել է Երևան քաղաքի 2016թ. զարգացման ծրագիրը, որը, ինչպես նշել է հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, կազմվել է հիմք ընդունելով Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի գերակայությունները և առկա հիմնախնդիրները։ Ծրագրում որպես առաջնահերթություն դիտարկվել է... ավելին →