Լուրեր

 Կառավարությունն իր վրա է վերցնում զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու ծախսերը21.04.2016

Կառավարությունն իր վրա է վերցնում զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու ծախսերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը սահմանել է ՀՀ-ից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները: Ըստ հիմնավորման՝ 2015թ. հունիսի 18-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մաuին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մաuին» ՀO-72-Ն ՀՀ oրենքի համաձայն նախատեսվել է ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող... ավելին →

Վարչապետը մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին20.04.2016

Վարչապետը մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին

    Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում մասնակցել է ԳԱԱ 2015 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին: Մինչ ժողովի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ու խաղաղ բնակիչների հիշատակը: Ժողովի մասնակիցները մեկ րոպե... ավելին →

ՀՀ վարչապետն ընդունել է SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը18.04.2016

ՀՀ վարչապետն ընդունել է SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ձեռնարկությունների ծրագրային ապահովմամբ զբաղվող, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի գերմանական SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահ Յոսթ Թիգելարի գլխավորած պատվիրակությանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկն է և կառավարությունը փորձում է առավելագույնս աջակցել ոլորտի զարգացմանն ու օգտագործել այստեղ առկա մեծ ներուժը: Վարչապետը կարևորել է ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների շարունակական զարգացումը՝... ավելին →

ՀՀԿ ԵԿ և «ՈՊԲՈՒԿ» ՀԿ անդամները դիտեցին Ղարաբաղյան պատերազմը ներկայացնող «Թևանիկ» ֆիլմը և ծանոթացան ստեղծման պատմությանը16.04.2016

ՀՀԿ ԵԿ և «ՈՊԲՈՒԿ» ՀԿ անդամները դիտեցին Ղարաբաղյան պատերազմը ներկայացնող «Թևանիկ» ֆիլմը և ծանոթացան ստեղծման պատմությանը

Ապրիլի 15-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարի դիտումը: Ֆիլմի դիտմանը ներկա էին շուրջ 140 երիտասարդներ՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» («ՈՊԲՈՒԿ») հասարակական կազմակերպությունից: Ֆիլմը Ղարաբաղյան պատերազմի մասին է, որտեղ ներկայացվում է 3 պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի դրամատիկ կյանքը: Դեպքերը տեղի են ունենում նույն գյուղում... ավելին →

Վարչապետը հանձնարարել է կայուն եկամտի աղբյուր ստեղծել մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար15.04.2016

Վարչապետը հանձնարարել է կայուն եկամտի աղբյուր ստեղծել մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը հանձնարարական է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը. «Հանձնարարել էկոնոմիկայի նախարարին մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկ՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները: Պարոն Մինասյան, ժամկետը կճշտեք, մեզ... ավելին →

Չինական մշակույթի կենտրոնի բացումը Նորավանի միջնակարգ դպրոցում13.04.2016

Չինական մշակույթի կենտրոնի բացումը Նորավանի միջնակարգ դպրոցում

Ապրիլի 11 –ին ՀՀ Արմավիրի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցում բացվեց Չինական մշակույթի կենտրոն: Կենտրոնի բացմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հ.Նաղդալյանը, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն, ԱԺ պատգամավորներ Ռ. Մուրադյանը, Կ.Պողոսյանը, Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը, ՀՀԿ Արմավիրի տարածքային կանանց խորհուրդը և այլ հյուրեր: Հյուրերն իրենց ելույթներում կարևորեցին Չինական մշակույթի կենտրոնի բացումը դպրոցում, որը կնպաստի հայ-չինական բարեկամական... ավելին →