Լուրեր
Հայաստանը ՀԲ-ի «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցում 3 կետով բարելավել է իր դիրքերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակարգի հարցերի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցին: «Համաշխարհային բանկը հրապարակել է «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցը, որում Հայաստանը 3 կետով առաջ է շարժվել՝ 189 երկրների շարքում զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը: Վերջին տարում բարեփոխումների քանակով Հայաստանն ընդգրկվել է... ավելին →
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նույնականացման քարտերին վերաբերող օրենքի նախագիծը
Հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրենսդրական աշխատանքն սկսելը պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են ԱԺ նիստին հետեւող Կապանի «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ի «Կարիերայի պլանավորման եւ զարգացման կենտրոնի» սաներին: ԱԺ նախագահը նաեւ տեղեկացրել է, որ նոյեմբերի 10-ին նախատեսվում է գումարել ԱԺ արտահերթ նիստ: Շարունակվել է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում... ավելին →
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
Երևանի ավագանին հոկտեմբերի 28-ին գումարված հերթական նիստում հավանություն է տվել հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի, գիտության և մշակույթի ոլորտում մեծ ներդրում ունեցած Գալոյան եղբայրների անուններով, ինչպես նաև Ոսկերիչների փողոցներ անվանակոչելու մասին որոշումների նախագծերին: Վաստակաշատ շինարար Էդիկ Հակոբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնելու մասին որոշման նախագիծը ևս արժանացել է ավագանու հավանությանը: Ավագանին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել նաև Երևան քաղաքի... ավելին →
Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի համար 1 ավագ դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին: Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ շարունակել է քննարկել ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մինասյանի եւ Գագիկ Մելիքյանի հեղինակած... ավելին →
Տեղի է ունեցել հիշատակի արարողություն
Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի 16-րդ տարելիցը: Ողբերգական իրադարձության տարելիցի կապակցությամբ այսօր առավոտյան Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները, զոհված պետական գործիչների հարազատները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները եւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Ներկաները ծաղիկներ են դրել ՀՀ ազգային... ավելին →
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ բացվել է Խուլերի առցանց աջակցման կենտրոն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի խուլերի միավորում, մասնակցել Խուլերի առցանց աջակցման կենտրոնի բացման արարողությանը: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ բացված կենտրոնը մայրաքաղաքի շուրջ 650 խուլերի հնարավորություն կտա տեսահաղորդակցման հնարավորությամբ սարքավորումների միջոցով, շուրջօրյա գործող ծառայության շնորհիվ, ժեստերի լեզվով հաղորդակցվել և ստանալ անհրաժեշտ օգնություն: Քաղաքապետին ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ պատասխանատուները նշել են, որ կենտրոնը... ավելին →