Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական պատվիրակության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Երեւանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին: Ողջունելով պատվիրակության այցը խորհրդարան՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Մենք մեծապես կարեւորում ենք համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ, որը հիմնված է ֆրանկոֆոն համընդհանուր արժեքների՝ լեզվամշակութային բազմազանության, ֆրանսերենի, ինչպես նաեւ խաղաղության, ժողովրդավարության եւ մարդու... ավելին →
Հավանություն է տրվել «ՀՀ հարկային օրենսգրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը կարգավորում է ՀՀ-ում կիրառվող հարկերի և օրենսգրքով նախատեսված վճարների հետ կապված հարաբերությունները, սահմանում հարկային համակարգի սկզբունքները, հարկի և վճարի հասկացությունները, տեսակները, վճարողների շրջանակը, դրույքաչափերը, հաշվարկման, վճարման, իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերում՝... ավելին →
ԱԺ նախագահը ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի հանդիսավոր նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 8-ին ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի հիմնադրման մեկամյակին եւ քննչական կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Խորհրդարանի ղեկավարը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կոմիտեի շենքում, ծանոթացել կառույցի պայմաններին: Շնորհավորելով կառույցի աշխատակիցներին տոնի առթիվ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ այս կարճ ժամանակահատվածում կառույցը կարողացել է կայանալ: ԱԺ նախագահը վստահեցրել է, որ... ավելին →
Կոտայքի մարզի 120 երիտասարդ վարչապետից ստացավ ՀՀԿ անդամատոմսեր
Հոկտեմբերի 6-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ շարքերը համալրած շուրջ 120 երիտասարդի կուսակցական անդամատոմսերի հանձնման արարողությունը: Անդամատոմսերը երիտասարդներին հանձնեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը: Կուսակցության շարքերը համալրած երիտասարդները Կոտայքի մարզի տարբեր համայնքներից են: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, շնորհավորելով երիտասարդներին, նշեց. «Մեր ապագան կարող ենք կերտել՝ միայն ունենալով կրթված, պատրաստված երիտասարդներ, և մենք պատրաստ ենք... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը գրադարանավարի օրվա առթիվ
Գրադարանային համակարգի հարգելի աշխատողներ, Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ գրադարանավարի օրվա առթիվ։ Մեր ժողովուրդը հազարամյակների իր պատմության ընթացքում միշտ էլ յուրօրինակ սիրով է վերաբերվել գրին և գրականությանը, իսկ գրագետ, կարդացած մարդն առանձնակի հարգանք է վայելել հասարակության շրջանում: Բոլոր ժամանակներում գիրքն է եղել իմացության հիմնական աղբյուրը, մտքերի այն շտեմարանը, որն անփոխարինելի է մնում անգամ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման պայմաններում։ Նաև այս... ավելին →
Վարչապետն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավարին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ համագործակցության հիմքում ընդհանուր արժեքներն են, և Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ համագործակցության շարունակական զարգացման հարցում: Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել մեր երկրում ԵՄ պատվիրակության հետ համատեղ աշխատանքից և... ավելին →