Լուրեր

Հայաստանում ՏՏ բնագավառի մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է. Տիգրան Սարգսյան21.12.2013

Հայաստանում ՏՏ բնագավառի մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է. Տիգրան Սարգսյան

 Երևանի «Զվարթոնց» օդանավակայանում մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Մասնակից թիմերը՝ կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները և առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը): Տիգրան Սարգսյանն այցելել է օդանավակայան՝ զրուցել թիմերի մասնակիցների հետ և ծանոթացել նրանց նորարական գաղափարներին ու նախագծերին: Կառավարության ղեկավարը... ավելին →

Ամփոփվել է <<Առաջարկությունների տաղավարների>> այս տարվա ծրագիրը  20.12.2013

Ամփոփվել է <<Առաջարկությունների տաղավարների>> այս տարվա ծրագիրը

 Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանն ամփոփել և ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի զարգացման ծրագրերում երևանցիների առաջարկությունները ներառելու նպատակով վարչական բոլոր շրջաններում տեղադրված առաջարկությունների տաղավարներով քաղաքացիների կողմից ստացված առաջարկներն ու դրանց իրագործմանն ուղղված աշխատանքները: Սեպտեմբերից մինչ դեկտեմբերի առաջին կեսը մայրաքաղաքի բնակիչները տաղավարների միջոցով հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց... ավելին →

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ նկարազարդման աշխատանքների մասնակիցներին  20.12.2013

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ նկարազարդման աշխատանքների մասնակիցներին

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով մայրաքաղաքի կամարանցումների և բակային տարածքների նկարազարդման 2013 թվականի ծրագրին իրենց մասնակցությունը բերած նկարիչները, ուսանողներն ու աշակերտները հյուրընկալվել էին քաղաքապետարանում: Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար` քաղաքապետը նկատել է, որ տարեցտարի ավելանում է մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված նախաձեռնություններին երևանցիների մասնակցությունը. <<Ձեր կատարած աշխատանքն ու նվիրումը Երևանի հանդեպ... ավելին →

Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի կապակցությամբ կանցկացվեն հոբելյանական մի շարք միջոցառումներ20.12.2013

Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի կապակցությամբ կանցկացվեն հոբելյանական մի շարք միջոցառումներ

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Այնուհետև հանձնաժողովը քննարկել է այն հոբելյանական միջոցառումները, որոնք կմեկնարկեն առաջիկա օրերից և կանցկացվեն հաջորդ տարվա ընթացքում: Մասնավորապես, տեղեկացվել է, որ արդեն իսկ դեկտեմբերի 23-ին... ավելին →

Կառավարությունը և UNICEF-ը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը20.12.2013

Կառավարությունը և UNICEF-ը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մանյա Հենրիեթ Ահրենսին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի և UNICEF-ի միջև համագործակցության ներկայիս ընթացքը և շնորհակալություն հայտնել Մանյա Հենրիեթ Ահրենսին Ահրենսին՝ դրանում ունեցած անձնական ներդրման համար: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող և առաջիկա ծրագրերը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել... ավելին →

Ազգային ժողովը սկսեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը20.12.2013

Ազգային ժողովը սկսեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովը գումարեց արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի եւ մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին ԱԺ որոշման նախագծերը, որոնք ընդունվեցին Ազգային ժողովի կողմից: ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը ներկայացրեց... ավելին →