Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է մայրաքաղաքի մանկավարժներին25.12.2013

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է մայրաքաղաքի մանկավարժներին

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին: Շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մատաղ սերնդի դաստիարակությանը, կրթության որակի ու պայմանների բարելավմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրերը լինելու են շարունակական: Ամփոփելով կրթական համակարգում իրականացված ծրագրերը՝ Երևանի քաղաքապետն անցնող 2013... ավելին →

Քննարկվել են ՀՀ-ում բուհերի հավատարմագրման գործընթացի մանրամասները25.12.2013

Քննարկվել են ՀՀ-ում բուհերի հավատարմագրման գործընթացի մանրամասները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը: Համաձայն օրակարգի՝ հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրել է Որակի ապահովման եվրոպական գործակալությունների ասոցիացիայի փորձագիտական զեկույցը: Նա նշել է, որ փաստաթղթում անդրադարձ է արվում հիմնադրամի գործունեության ուղղություններին, ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման ուղղությամբ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ՀՊՏՀ խորհրդի նիստին25.12.2013

ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ՀՊՏՀ խորհրդի նիստին

Դեկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ՀՊՏՀ խորհրդի նիստին: Բացելով նիստը՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նիստի օրակարգում ընդգրկված են ՀՊՏՀ 2013 թ. ուսումնագիտական եւ ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների եւ 2014 թ. բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին ու ՀՊՏՀ կազմակերպական կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին հարցերը: ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր... ավելին →

Երևանի քաղաքապետարանի կողմից մեկանգամյա նպաստ են ստացել Հայաստանի կույրերի միավորման մի շարք անդամներ24.12.2013

Երևանի քաղաքապետարանի կողմից մեկանգամյա նպաստ են ստացել Հայաստանի կույրերի միավորման մի շարք անդամներ

 Երևանի քաղաքապետարանի նախաամանորյա միջոցառումների շարքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է նաև Հայաստանի կույրերի միավորում։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ՝ քաղաքապետարանի սոցապ վարչության պետը միավորման 70 կարիքավոր անդամներին հանձնել է դրամական աջակցության մեկանգամյա նպաստները, ինչպես նաև քաղցրավենիքով փաթեթներ։ Հայաստանի կույրերի միավորման նախագահի տեղակալ Մարտին Սարգսյանը միավորման... ավելին →

2013 թվականին ՀՀ քաղաքային համայնքների լավագույն մարզական բակերը Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջաններում են24.12.2013

2013 թվականին ՀՀ քաղաքային համայնքների լավագույն մարզական բակերը Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջաններում են

 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ամփոփել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող լավագույն մարզական քաղաքային և գյուղական համայնք և լավագույն մարզական բակ ստուգատեսի արդյունքները: Ըստ այդմ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում լավագույն մարզական բակ ստուգատեսում 1 - ին տեղ է գրավել և 1 միլիոն դրամով պարգևատրվել Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Թոթովենցի նրբանցքի 3-ի 1 (երկրորդ և երրորդ շենքերին հարակից) բակը: Նույն ստուգատեսում երկրորդ տեղ է... ավելին →

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի հետ23.12.2013

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի հետ

Դեկտեմբերի 23-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Խոսվեց հայ եւ վրացի, հայ եւ ռուս կին պատգամավորների՝ առաջիկայում սպասվող հանդիպումների, ինչպես նաեւ ԽՍՀՄ հերոս, առաջին կին-տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի՝ ՀՀ այցի կազմակերպման մասին: Տիկին Նաղդալյանը կարեւորեց կին խորհրդարանականների հանդիպումները, ակտիվ շփումները, որոնք ոչ միայն ծանոթություններ են... ավելին →