Լուրեր

Գիտելիքի օրվա առթիվ Հովիկ Աբրահամյանն այցելել է Երևանի թիվ 155 հիմնական դպրոց01.09.2015

Գիտելիքի օրվա առթիվ Հովիկ Աբրահամյանն այցելել է Երևանի թիվ 155 հիմնական դպրոց

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ այցելել է Լևոն Միրիջանյանի անվան Երևանի թիվ 155 հիմնական դպրոց: Վարչապետը ներկա է գտնվել առաջին դասարանցիների նորամուտի տոնական միջոցառմանը: Վարչապետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ, մաղթել ձեռքբերումներ և նորանոր հաջողություններ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս օրը նշանակալից է հատկապես առաջին դասարանցիների համար, քանի որ սեպտեմբերի 1-ը նշանավորում է... ավելին →

Գիտելիքի օրվա առթիվ Գալուստ Սահակյանն այցելել է համար 89 հիմնական դպրոց01.09.2015

Գիտելիքի օրվա առթիվ Գալուստ Սահակյանն այցելել է համար 89 հիմնական դպրոց

 Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Երեւանի Դանիել Վարուժանի անվան համար 89 հիմնական դպրոց: Աշակերտներն ու ուսուցիչները մեծ հուզմունքով եւ հանդիսավորությամբ են դիմավորել ԱԺ նախագահին: Տոնական միջոցառման ընթացքում աշակերտները հանդես են եկել ասմունքով եւ երաժշտական կատարումներով: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ այսօր իր համար կրկնակի տոն է, քանի որ վերադարձել է իր հարազատ... ավելին →

Առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է 4 տոկոս տնտեսական աճ31.08.2015

Առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է 4 տոկոս տնտեսական աճ

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը վարչապետը դիմել է ներկաներին. «Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է առաջին կիսամյակի տնտեսական աճի ցուցանիշերը: Առաջին եռամսյակում, ըստ ճշգրտված տվյալների, ունեցել ենք ՀՆԱ-ի 2,5 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում 5,1 տոկոս տնտեսական աճ, արդյունքում ունենք շուրջ 4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ: Արտերկրից եկող տրանսֆերտների էական նվազման պարագայում... ավելին →

«Համահայկական խաղերը մարզական մեծ տոնի վերածելու մեր նպատակը լիովին իրականացավ». Տարոն Մարգարյան29.08.2015

«Համահայկական խաղերը մարզական մեծ տոնի վերածելու մեր նպատակը լիովին իրականացավ». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ միասին հանդիպել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի մասնակից Երևանի հավաքական թիմի անդամների հետ: Մարզական այս խոշոր ստուգատեսին Երևանի շուրջ 500 մարզիկներից կազմված պատվիրակությունն ակտիվ մասնակցություն ունեցավ՝ ստանալով ամենաշատ պարգևները, ինչի արդյունքում էլ թիմային հաշվարկով Երևանը զբաղեցրեց Համահայկական ամառային վեցերորդ խաղերի առաջին հորիզոնականը: Ողջունելով երևանյան թիմի անդամներին`... ավելին →

Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իվան Կուխտայի հետ25.08.2015

Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իվան Կուխտայի հետ

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական գործունեության ավարտի կապակցությամբ: Գալուստ Սահակյանը, դրական գնահատելով դեսպան Կուխտայի դիվանագիտական գործունեությունը Հայաստանում, շնորհակալություն է հայտնել հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման եւ արդյունավետ համագործակցության համար: ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը,... ավելին →

Գալուստ Սահակյանը հանդիպել է «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ20.08.2015

Գալուստ Սահակյանը հանդիպել է «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը օգոստոսի 20-ին հանդիպել է «Բազե-2015» համահայկական երիտասարդական ամենամյա հավաքի մասնակիցների հետ: Նշենք, որ այս տարի հավաքը մեկնարկել է օգոստոսի 17-ին, եւ մասնակիցները Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի երիտասարդներն են: ԱԺ նախագահը ներկա է եղել «Բազե-2015»-ի մարզական միջոցառումներից մեկին, որի ընթացքում երիտասարդները ցուցադրել են իրենց սպորտային հմտությունները: Գալուստ Սահակյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ կարելի է... ավելին →