Լուրեր
ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ ԵԹԿՊԻ ուսանողները ծանոթացան Բոլոնյան համակարգի բարեփոխումներին
Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի(ԵԹԿՊԻ) ՈՒսանողական խորհրդի նախաձեռնությամբ ԵԹԿՊԻ ուսանողները Ծաղկաձորում մասնակցեցին կրթական մի շարք սեմինար-քննարկումների: Ծրագրի բացման արարողությանը ներկա էին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի համակարգող Արուսյակ Պողոսյանը, ովքեր ուսանողների հետ... ավելին →
Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Եվրոպական միությունը եղել եւ մնում է Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը: Բազմիցս ընդգծել ենք, որ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները... ավելին →
ՀՀԿ «Գյումրի-2» ՇԿ-ում ընթանում են Սահմանադրական բարեփոխումների քննարկումները
14.10.2015թ.-ին կայացել են ՀՀԿ «Գյումրի-2» շրջանային կազմակերպության թիվ 3, 8, 4 և 15 սկզբնական կազմակերպությունների ժողովները՝ Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ու իրազեկման օրակարգով: Շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Ս. Ավետիսյանը, ինչպես նաև շրջանային կազմակերպությունում հաշվառված, Սահմանադրական փոփոխությունների հարցով գործող հանձնախմբի իրավաբան անդամները կուսակցականներին ներկայացրել են Սահմանադրության փոփոխված դրույթները,... ավելին →
Վարչապետն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը կարևորել է Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցության խորացումը և ընդլայնումը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեությունը Հայաստանում: Հիմնադրամի հետ հաջողված համագործակցության արդյունք է համարել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն. 4-րդ... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայը ստորագրել են կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին փոխըմբռնման հուշագիր: Ծրագրով նախատեսվում է ստեղծել թափոնների կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան համակարգ, ինչպես նաև գործող աղբավայրի հարևանությամբ կառուցել նոր` սանիտարական աղբավայր: ավելին →
Գալուստ Սահակյանն ընդունել է Իրանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Պատմության ողջ ժամանակահատվածում հայ-իրանական սերտ առնչությունների գրավականներից մեկը եղել է մշակույթը եւ մշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքը: Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեւավորվել են բարիդրացիական հարաբերություններ՝ խարսխված... ավելին →






