Լուրեր
Հունիսի 17-ին ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը եւ խմբի անդամները հանդիպեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Բունդեսթագի Եվրամիության հարցերի մշտական հանձնաժողովում Հայաստանի եւ Վրաստանի հարցերով զեկուցող Մարտին Փեցոլդի հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Հանդիպման ընթացքում բարեկամության պատգամավորական խմբի անդամները համոզմունք հայտնեցին, որ անհրաժեշտ է օգտագործել... ավելին →
Կընձեռվի ավտոկայանատեղերից ավելի երկար անվճար օգտվելու հնարավորություն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, համաձայն որի նախատեսվում է վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից դարձնել 15 րոպե: Այսպիսով, հնարավորություն կընձեռվի բոլոր վարորդներին (ներառյալ տաքսիների)՝ նախկինի համեմատ 3 անգամ ավելի երկար ժամանակ ունենալ անվճար կայանելու համար: Նույն նախագծով միաժամանակ նախատեսվում է նաև ընդլայնել ավտոկայանատեղի տուրքի... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ շարունակվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ քննարկումները, որոնց մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները: Հանդիպման մասնակիցներն իրենց առաջարկությունները, տեսակետները և դիտարկումներն են ներկայացրել օրենքում առաջարկվող փոփոխությունների շուրջ: Վարչապետն ընդգծել է փոխադարձ ընդունելի... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ քննարկվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են... ավելին →
Քննարկում ՀՀԿ կենտրոնական գրասենյակում
ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, ՀՀԿ խորհրդի անդամների մասնակցությամբ, տեղի է ունեցել քննարկում, որի շրջանակներում մտքեր են փոխանակվել կենսաթոշակային բարեփոխումների և Փոքր ու միջին բիզնեսի զարգացման ուղղված նոր օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: ավելին →
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները մշտապես գտնվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում: Ասվածը ևս մեկ անգամ հաստատում է քաղաքապետի նախաձեռնությամբ Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացված որոշման նախագիծը, որով նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց ազատել ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից: Համաձայն որոշման այդ նախագծի՝ հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք, ովքեր համապատասխան դիմում և կարգավիճակը հաստատող փաստաթղթերը կներկայացնեն Երևանի... ավելին →