Լուրեր
13.06.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ
Հունիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Հովհաննես Սահակյանը, Արմեն Ռուստամյանը, Կարինե Աճեմյանը, Նաիրա Կարապետյանը, Շուշան Պետրոսյանը, Վահան Բաբայանը, Մհեր Շահգելդյանը, Թեւան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Քոքոբելյանը, կմեկնի ԼՂՀ, որտեղ կանցկացվի ՀՀ ԱԺ-ի եւ ԼՂՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը ընդլայնված կազմով: ԱԺ նախագահի գլխավորած... ավելին →
Քննարկումներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
Հունիսի 13-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովները քննարկումներ անցկացրին «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը խթանելու եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվելիք աշխատանքները եւ խորհրդարանական մասնակցության հնարավորությունները» թեմայով, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության եւ... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Շվեդիայի առևտրի և հյուսիսային համագործակցության նախարար Էվա Բյորլինգի գլխավորած պատվիրակությանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել մեր երկրի և տարածաշրջանի նկատմամբ Շվեդիայի ցուցաբերած մեծ ուշադրությունը և կարևորել հայ-շվեդական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ակտիվացման ու խորացման համար: Այս առումով կարևորում ենք Հայաստանում Շվեդիայի... ավելին →
Հուշ երեկո՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Ձևավորված ավանդույթի համաձայն, արդեն յոթերորդ տարին անընդմեջ «Անդրանիկ Մարգարյան» ընկերախումբը ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառում է կազմակերպում «Նարեկացի» արվեստի միությունում: Ծննդյան 63-րդ տարեդարձին նվիրված երեկոն այս անգամ մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի կյանքի ու գործունեության մասին պատմող տեսաֆիլմի դիտումով: Հուշ երեկոյին ներկա էին երջանկահիշատակ վարչապետի ընտանիքի անդամները, Երևանի քաղաքապետարանի... ավելին →
Կառավարությունը փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցելու աննախադեպ քայլ է անում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» և ևս վեց օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ հարկման առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն առք ու վաճառքի գործունեություն իրականացնող ՓՄՁ սուբյեկտների և ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ընտանեկան ձեռնարկատիրության համար: Առաջարկվում է... ավելին →
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Հայաստանի նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Վարչապետը և ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով պետական, քաղաքական գործչի հիշատակին: Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կողմից մատուցվել է հոգեհանգստյան կարգ: ավելին →