Լուրեր
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել նախորդ հանձնարարականների կատարման հաշվետվությունը: Այնուհետև հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ հատվածում գյուղատնտեսական տեխնիկայի և ընտանի կենդանիների համար նոր վերգետնյա երկու ուղեանցերի... ավելին →
Ազգային ժողովի արտահերթ նիստում
Մայիսի 14-ին խորհրդարանը շարունակեց արտահերթ նիստի աշխատանքը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց քննարկել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի... ավելին →
Մայիսի 13-ին Երեւանում գտնվող Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի պատվիրակությունը Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Պատվիրակության ղեկավար Զուզկա Բեբարովա-Ռույբրովան, նշելով, որ առաջին... ավելին →
Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկեց «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Նախագծի նպատակն է բարելավել Հայաստանի Հանրապետությունում դոնորության, փոխներարկումային... ավելին →
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 13-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ, որը գլխավորում էր Զուզկա Բեբարովա-Ռույբրովան: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Լեւոն Դոխոլյանը եւ Տաճատ Վարդապետյանը: Քննարկվեցին հայ-չեխական խորհրդարանական կապերի զարգացմանը, քաղաքական, տնտեսական ու մշակութային... ավելին →
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԽ Երեւանի գրասենյակի ղեկավարի հետ
Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Երեւանի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ: Օլեքսանդր Պավլյուկը շնորհավորեց տիկին Նաղդալյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար նշանակվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ եւ արդյունավետ գործունեություն: Նա նշեց, որ դրական է գնահատվում ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը: Նրա խոսքով` Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի նպատակն է շարունակել... ավելին →