Լուրեր
Քաղաքապետարանի անակնկալը ստացված է. տոնական տրամադրությունն ապահովված է ամբողջ մայրաքաղաքում
Բնության զարթոնքն ու կանացի գեղեցկությունը խորհրդանշող Մայրության և գեղեցկության տոնին քաղաքամայր Երևանը մեծ սիրով է պատրաստվել: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձով բացիկներ ու ծաղիկներ էին ստանում անցորդ բոլոր կանայք։ Փոքրիկ հայուհիները ևս ուշադրության պակաս չունեին: Բարեմաղթանքների ու շնորհավորանքների արժանացած կանանց և աղջիկների ուրախությունն ու ժպիտը սիրով էին լցրել մայրաքաղաքի առօրյան: Քաղաքապետարանի անակնկալը ստացված էր,... ավելին →
Ծաղիկներով լեցուն տոնական զամբյուղ՝ «Կասկադ» համալիրում
Մայրության և գեղեցկության օրը բոլոր մայրերի, տատիկների ու աղջիկների համար մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպվում են տոնական տարատեսակ միջոցառումներ: «Կասկադ» համալիրի տարածքում տեղադրված տոնական զարդարված զամբյուղից գույնզգույն վարդեր ու շնորհավորական բացիկներ են ստացել անցորդ բոլոր կանայք ու աղջիկները: Ի դեպ, ծաղիկներն ու շնորհավորանքները հաճելիորեն զարմացրել են նաև մայրաքաղաքի օտարերկրացի կին հյուրերին: Հետաքրքրված բացելով տոնական բացիկները և ընթերցելով Տարոն... ավելին →
Շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ՝ բոլոր վարչական շրջաններում
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապրիլյոթյան տոնական անակնկալները շարունակվում են՝ ընդգրկելով ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնական հատվածները, այլև վարչական բոլոր շրջանները: Երիտասարդ, ժպտադեմ կամավորները վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում ու մարդաշատ այլ վայրերում վաղ առավոտից իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին թույլ չեն տվել առանց ծաղիկների հեռանալ: Նրանց նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներն են փոխանցվել: Կանայք, ի դեպ, անկեղծացել են՝ նշելով, որ ինչպես... ավելին →
Տոնական շնորհավորանքներ՝ Երևանի փողոցներում
Երևանցիների սիրված հանգստի գոտիներից մեկում՝ Կարապի լճում ևս ապրիլյոթյան օրը լի էր անակնկալներով ու շնորհավորանքի ջերմ խոսքերով: Երիտասարդ ժպտադեմ աղջիկները մեծ սիրով անցորդ կանանց և աղջիկներին էին փոխանցում գույնզգույն վարդեր եւ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական խոսքով բացիկներ: Կանանց ու աղջիկներին նվիրված մեկամսյակը, որն ավելի շատ մեծարանքի ամիս էր, համեմվում է տոնով առլեցուն տրամադրությամբ: Շնորհակալություն հայտնելով ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար՝ կին... ավելին →
Ծաղիկներով լեցուն զամբյուղներ Հյուսիսային պողոտայում
Մայրության և գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպվել են տարաբնույթ տոնական միջոցառումներ: Մայրաքաղաքի փոքրիկ կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում ևս տեղադրվել են ծաղիկներով լեցուն զամբյուղներ: Անցորդ բոլոր կանանց և աղջիկներին քաղաքապետի անունից բաժանվել են ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ: Շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար՝ կանայք իրենց հերթին... ավելին →
Ապրիլյոթյան անակնկալի արժանացան նաև կին վարորդները
Մայրության և գեղեցկության օրը հաճելի անկնկալներով էր լեցուն նաև մայրաքաղաքում երթևեկող կին վարորդների համար: Լուսացույցի կարմիր՝ «կանգ առ» լուսային ազդանշանն այս օրը, երթևեկության կարգ ու կանոն հաստատելուց զատ, հիանալի հնարավորություն էր նաև կին վարորդներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բացիկներ և ծաղիկներ նվիրելու համար: Ուշադրությունից գոհ կին վարորդները նշել են, որ դա իսկապես հաճելի անակնկալ էր և շնորհակալություն են հայտնել նախաձեռնության համար: ավելին →