Լուրեր

04.03.2013

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով մարտի 5-ին եռօրյա պաշտոնական այցով ՀՀ կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում Բունդեսթագի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Բունդեսթագի նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում հանդիպումներ կունենան նաեւ ԱԺ... ավելին →

Հարգանքի տուրք՝ Ալեքսանդր Թամանյանի հիշատակին04.03.2013

Հարգանքի տուրք՝ Ալեքսանդր Թամանյանի հիշատակին

 ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս, Երևանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 135-ամյակին Կոմիտասի անվան պանթեոն՝ ճարտարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել անվանի ճարտարապետներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնյաներ։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մեծանուն ճարտարապետի շիրիմին ծաղկեպսակ է դրել Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը։ ավելին →

Հանձնարարվել է վերանայել և հնարավորին պարզեցնել որոշ թույլտվությունների տրամադրման ընթացակարգերը04.03.2013

Հանձնարարվել է վերանայել և հնարավորին պարզեցնել որոշ թույլտվությունների տրամադրման ընթացակարգերը

 Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը վարչական շրջանների ղեկավարների կողմից տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինթույլտվությունների նկատմամբ: Քաղաքացիների կողմից բնակելի նշանակության տարածքների, ինչպես նաև բնակելի տների նույն չափերով վերականգնման, բարեկարգման ու վերանորոգման և նման այլ աշխատանքների իրականացման համար տրվող թույլտվությունների կարգը հնարավորին պարզեցնելու նպատակով... ավելին →

ԱԺ նախագահի նախաձեռնությամբ շարունակվում են քննարկումները հետընտրական գործընթացների շուրջ04.03.2013

ԱԺ նախագահի նախաձեռնությամբ շարունակվում են քննարկումները հետընտրական գործընթացների շուրջ

Մարտի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր խորհրդակցություն , որին մասնակցում էին խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հետընտրական գործընթացներին առնչվող հարցեր:  ավելին →

ՀՀԿ ԵԿ անդամները ծանոթանում են հաջողակ կուսակցական աշխատանքի հմտություններին04.03.2013

ՀՀԿ ԵԿ անդամները ծանոթանում են հաջողակ կուսակցական աշխատանքի հմտություններին

Մարտի 2-3-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը Ծաղկաձորում կազմակերպել էին «Հաջողակ կուսակցական աշխատանք. կառավարում և հաղորդակցություն» խորագրով դասընթացը: Դասընթացի նպատակն է Հանրապետական կուսակցության երևանաբնակ երիտասարադներին ծանոթացնել քաղաքական գործընթացներին, բանավեճի արվեստին: Ծրագիրը բաղկացած էր 4 փուլից՝ քաղաքական բանավեճեր. կառուցողական և ապակառուցողական տեխնոլոգիաներ, ԶԼՄ-ների հետ շփման հմտություններ, PR տեխնոլոգիաների... ավելին →

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր02.03.2013

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

 Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը հանդիպել է Երևանում անցկացվող <<CTS 2013>> 12-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի կազմակերպիչներին և մասնակիցներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին և ներկայացնելով զբոսաշրջային ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքապետարանի դիրքորոշումն ու իրականացվող ծրագրերը`Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ, լինելով աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, Երևանն ուրույն հետաքրքրություն է ներկայացնում նաև զբոսաշրջային... ավելին →