Լուրեր

Խորհրդարանն ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը28.02.2013

Խորհրդարանն ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը

Փետրվարի 28-ին խորհրդարանը շարունակեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչեւ օրակարգին անցնելը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի եւ Բաքվի ցեղասպանություններին զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակը՝ նշելով. «Հարգելի պատգամավորներ, այսօր լրանում է Սումգայիթի դեպքերի 25-րդ տարելիցը: Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպվեց եւ իրականացվեց հանցագործություն, որի հետեւանքով սպանվեցին... ավելին →

Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին27.02.2013

Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով խորհրդականները: ավելին →

Քաղաքապետը հանդիպել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ27.02.2013

Քաղաքապետը հանդիպել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ համագործակցության ծրագրերի ընթացքը: Կարևորելով ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքային տնտեսության կարևոր ոլորտներում իրականացվող ծրագրերին աջակցության համար և, ի մասնավորի, անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքին, ընդգծել, որ առաջին փուլով իրականացված... ավելին →

Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ27.02.2013

Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունի հանդիպման ժամանակ քննարկվել են Երևան քաղաքի և Չինաստանի քաղաքների, մասնավորապես, Ուռումչի քաղաքի միջև համագործակցության հեռանկարները։ Հատկանշելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետը նկատել է, որ վերջին շրջանում ակտիվացել են, մասնավորապես, երկկողմ տնտեսական շփումները։ <<Հայաստանի և Չինաստանի մայրաքաղաքների միջև ստորագրվել է... ավելին →

Ազգային ժողովի հերթական նիստում27.02.2013

Ազգային ժողովի հերթական նիստում

Փետրվարի 27-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված ՀՀ օրինագծերն ու վավերացրեց միջազգային համաձայնագրերը: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հրայր Թովմասյանը... ավելին →

ՀՀ Ազգային ժովովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց լրագրողների հետ27.02.2013

ՀՀ Ազգային ժովովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց լրագրողների հետ

ՀՀ Ազգային ժովովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 27-ին լրագրողների խնդրանքով հանդիպեց ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հետ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: «PANORAMA.am» կայքի թղթակցի խնդրանքով Հովիկ Աբրահամյանը ներկայցնելով ներկա քաղաքական իրավիճակի իր գնահատականը` նշեց, որ հետընտրական գործընթացների առնչությամբ ԱԺ լիագումար նիստի ժամանակ ինքը «Ժառանգություն» խմբակցությանն առաջարկություն է ներկայացրել խորհրդարանական ձեւաչափում քննարկել ընտրություններից... ավելին →