Լուրեր

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՓՈԽՏԵՂԱԿԱԼ ԹՈՄԱՍ ՄԵԼԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ14.12.2012

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՓՈԽՏԵՂԱԿԱԼ ԹՈՄԱՍ ՄԵԼԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել նման հանդիպումները, որոնք, Հանրապետության ղեկավարի խոսքով, հնարավորություն են տալիս հայ-ամերիկյան բազմաբնույթ հարաբերությունների շրջանակում քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վստահության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ, ՇՎԵԴԻԱՅԻ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ14.12.2012

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ, ՇՎԵԴԻԱՅԻ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկուն, Կարլ Բիլդտին և Նիկոլայ Մլադենովին: Հանրապետության ղեկավարը ողջունել է արտաքին գործերի նախարարների այցելությունը Հայաստան: Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման գործում ԵՄ շահագրգիռ անդամ երկրների ներգրավվածությունը և աջակցությունը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում... ավելին →

Վարչապետն ընդունել է Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳ նախարարներին14.12.2012

Վարչապետն ընդունել է Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳ նախարարներին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարությունում ընդունել է Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկիին, Կարլ Բիլդտին և Նիկոլայ Մլադենովին: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Սարգսյանը նախ անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ընթացքին և զարգացման հեռանկարներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկրի օրակարգային թիվ մեկ խնդիրը Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի հետ Խորը և համափարակ ազատ առևտրի համաձայնգրի... ավելին →

Մեկնարկել է մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը14.12.2012

Մեկնարկել է մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը

 Մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտը արդեն 8-րդ անգամ է իր դռները բացել երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի առջև: Սահադաշտի պաշտոնական բացման առիթով կազմակերպվել է մարզամշակութային շոու` հայկական էստրադայի ներկայացուցիչների և գեղասահքի ու տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականների անդամների մասնակցությամբ: Պատանի ու նաև երիտասարդ գեղասահորդներն այստեղ սիրելի մարզաձևով զբաղվելու հնարավորություն կունենան ամեն օր՝ ժամը 11:30-ից մինչև 15:30-ը, որից հետո կլինի տեխնիկական դադար` սառույցի... ավելին →

Կտպագրվեն կենսաչափական դիվանագիտական անձնագրեր13.12.2012

Կտպագրվեն կենսաչափական դիվանագիտական անձնագրեր

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Դիվանագիտական կենսաչափական անձնագրերի ծրագրի մոդիֆիկացման նպատակով կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է մոտ 7.5 մլն դրամ, որով հնարավոր կլինի նախարարությունում տպագրել կենսաչափական դիվանագիտական անձնագրեր։ Այս առնչությամբ կառավարությունը հավանություն է տվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագծին, որով,... ավելին →

Վարչապետ Տիգրան Սարգսյանը դասախոսություն է ունեցել Հարվարդի համալսարանում13.12.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանը դասախոսություն է ունեցել Հարվարդի համալսարանում

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հարվարդի համալսարանական քաղաք։ ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում-դասախոսություն է ունեցել աշխարհի առաջատար համալսարաններից մեկում՝ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում (Harvard University, Kennedy School of Government)։ Վարչապետը գրառում է կատարել բարձրաստիճան պաշտոնյաների գրամատյանում, ապա Բելֆեր կենտրոնում հանդիպել է Հարվարդի համալսարանի, Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT) և Թաֆթսի... ավելին →