Լուրեր

16.10.2013

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ

«ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Իր գոյության բոլոր ժամանակներում մամուլը եղել է հասարակական տրամադրությունների առաջին ցուցիչը: Այսօր հասարակությունն ավելի զգայուն է ու ակտիվ, ավելի արագ ու անմիջական է արձագանքում իրադարձություններին ու երեւույթներին: Եվ դրանում բավականին մեծ է նաեւ ԶԼՄ-ների դերը: Որպես ազատ խոսքի ու բազմակարծության ամբիոն եւ քաղաքացիական հասարակության կայացման առաջամարտիկ՝ հայաստանյան մամուլն իր... ավելին →

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռոն Ալպի ռեգիոնի խորհրդի նախագահի հետ  16.10.2013

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռոն Ալպի ռեգիոնի խորհրդի նախագահի հետ

 Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռոն Ալպի ռեգիոնի խորհրդի նախագահ Ժան Ժակ Քեյրանի հետ: Ողջունելով հյուրերին՝ Ժան Ժակ Քեյրանը նախ անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերություններին և հատկանշել, որ դրանք իրապես բարձր մակարդակի վրա են, ինչը բնավ զարմանալի չէ, քանզի երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամուր հիմքեր ունի: Ըստ այդմ, նա... ավելին →

Տարոն Մարգարյանը հանդիպել է Վալանսի քաղաքապետի հետ  16.10.2013

Տարոն Մարգարյանը հանդիպել է Վալանսի քաղաքապետի հետ

 Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի հետ: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Մորիսը նախ իր անթաքույց գոհունակությունն է հայտնել առ այն, որ համաժողովն անցկացվելու է Վալանս քաղաքում: Անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների ապակենտրոնացված համագործակցությանը՝ Ալեն Մորիսը նկատել է, որ սա լավագույնս խոսում է... ավելին →

Պաշտոնական հյուրընկալություն Լիոնի քաղաքապետարանում16.10.2013

Պաշտոնական հյուրընկալություն Լիոնի քաղաքապետարանում

 Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովի մասնակիցների համար Լիոնի քաղաքապետարանում կազմակերպվել է պաշտոնական հյուրընկալություն: Հյուրընկալության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում նախ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Ժերար Կոլոմբին` համաժողովի մասնակիցներին հյուրընկալելու համար, այն գնահատելով որպես Երևանի և Լիոնի միջև առկա սերտ համագործակցության ևս մեկ խոսուն ապացույց. <<Լիոնի հետ գործընկերային... ավելին →

Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի հետ  16.10.2013

Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի հետ

 Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ: Ողջունելով հյուրերին` Ժերար Կոլոմբը նախ, բարձր գնահատելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը, նշել է, որ ընթացիկ համաժողովի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է այդ հարաբերությունների կարևորությունը, ապա նկատել, որ երկու երկրների համայնքների միջև հետզհետե... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպայի հայերի երրորդ համագումարին15.10.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպայի հայերի երրորդ համագումարին

Հոկտեմբերի 14-ին Բրյուսելում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Բելգիայի հայկական մշակութային կենտրոնում մասնակցեց Եվրոպայի հայերի երրորդ համագումարի բացման արարողությանը, որին մասնակցում էին մոտ 20 երկրներից ժամանած շուրջ 170 պատվիրակներ: Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահն ասաց. «Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից երախտագիտության խոսքեր ուղղել Եվրոպայի հայության բոլոր համայնքներին եւ կազմակերպություններին իրենց հայրենանվեր գործունեության... ավելին →