Լուրեր

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին14.11.2013

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինին: ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը Հայաստանում եւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ արդյունավետ համագործակցության շարունակականությունը: Անդրեյ Սորոկինը նույնպես կարեւորեց ԵԱՀԿ-ՀՀ Ազգային ժողով համագործակցությունը... ավելին →

Ազգային ժողովը ավարտեց բյուջետային քննարկումները14.11.2013

Ազգային ժողովը ավարտեց բյուջետային քննարկումները

Նոյեմբերի 14-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցի քննարկումը տեղի ունեցան քվեարկություններ. խորհրդարանը վավերացրեց 2013 թ. հուլիսի 19-ին ստորագրված «ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի ջրամատակարարման բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, երկրորդ ընթերցումով ընդունեց կառավարության ներկայացրած «ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն... ավելին →

Առաջիկայում զբոսաշրջային ճանաչողական այցեր կկազմակերպվեն դեպի ԼՂՀ  13.11.2013

Առաջիկայում զբոսաշրջային ճանաչողական այցեր կկազմակերպվեն դեպի ԼՂՀ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԼՂՀ մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանի գլխավորությամբ զբոսաշրջության ոլորտի երևանյան ներկայացուցիչներն այցելել են նաև ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչություն: Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը առանձնակի... ավելին →

Երևանում բացվել է ևս մեկ շախմատի դպրոց  13.11.2013

Երևանում բացվել է ևս մեկ շախմատի դպրոց

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Աջափնյակ վարչական շրջանի թիվ 185 հիմնական դպրոցին կից հիմնված շախմատի նոր դպրոցի հանդիսավոր բացմանը: Աջափնյակ վարչական շրջանի մարզադպրոցում գործող շախմատի խմբակների 90 սաներն այսուհետ մարզիչների հետ ուսումը կշարունակեն այստեղ: Արդեն հերթագրված ևս 200 երեխաներ ևս շուտով կդառնան այս դպրոցի սաներ: Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է դպրոցի շենքում, ծանոթացել... ավելին →

Ազգային ժողովի քառօրյա նիստում13.11.2013

Ազգային ժողովի քառօրյա նիստում

Նոյեմբերի 13-ին խորհրդարանը շարունակեց աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց նաեւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հեղինակած օրենքի նախագիծը: Մինչ քվեարկությունը` ՀՀԿ... ավելին →

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ  12.11.2013

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ

 Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի նախագահությամբ: Խորհրդի անդամներին փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակով ներկայացվել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը։ Շեշտելով ներկայացված նախագծի կարևորությունը` Խորհուրդը որոշել է մինչև հաջորդ նիստն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել նախագիծը և, առաջարկների ամփոփումից հետո,... ավելին →