Լուրեր

Վարչապետն այցելել է «Նատֆուդ» մսամթերքի գործարան29.07.2013

Վարչապետն այցելել է «Նատֆուդ» մսամթերքի գործարան

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման գործարան: ՀՀ կառավարության 2009 թ. որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությանը տրվել էր ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն: Արդյունքում ընկերությունը Երևանի Նոր Նորք համայնքում կառուցել է մսամթերքի վերամշակման ժամանակակից գործարան, որի համար պահանջվող ներդրումը կազմել է շուրջ 26 մլն ԱՄՆ դոլար (շուրջ 10.5 մլրդ ՀՀ դրամ, որից... ավելին →

ՀՀԿ Կանանց խորհուրդը ծննդյան տոնի առթիվ շնորհավորում է Հերմինե Նաղդալյանին28.07.2013

ՀՀԿ Կանանց խորհուրդը ծննդյան տոնի առթիվ շնորհավորում է Հերմինե Նաղդալյանին

 ՀՀԿ Կանանց Խորհրդի անդամները ի սրտե շնորհավորում են իրենց սիրելի նախագահ` Հերմինե Նաղդալյանին ծննդյան օրվա առթիվ: Մաղթելով նորանոր նվաճումներ, ուժ ու եռանդ: Անգնահատելի է Ձեր ներդրումը ի փառս հայ ժողովրդի և ի բարօրություն մեր պետականության:   ավելին →

<<Ավելի մաքուր Երևան>>-ը՝ Փարոսի անտառ-պուրակում27.07.2013

<<Ավելի մաքուր Երևան>>-ը՝ Փարոսի անտառ-պուրակում

 <<Ավելի մաքուր Երևան>> նախաձեռնության մաքրման աշխատանքների հերթական տարածքը Փարոսի անտառ-պուրակն էր։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած ծրագիրով արդեն մեկ ամիս է, կամավորների ներգրավմամբ, շաբաթ օրերին սանմաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի հանրային օգտագործման կանաչ տարածքներում։ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի խոսքով՝ արդյունքը գոհացուցիչ է։ <<Մեր սպասումներն արդարացան. քաղաքացիները, յուրաքանչյուր... ավելին →

Հանդիպել են տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահները27.07.2013

Հանդիպել են տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահները

ՀՀ վարչապետ, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին: Ողջունելով հյուրին և բարձր գնահատելով ինտենսիվ համատեղ աշխատանքը` վարչապետ Սարգսյանը նշել է. «Մեր նախորդ հանդիպումից հետո բավական լուրջ աշխատանք է կատարվել, որը շոշափելի արդյունքներ է տալիս: Քննարկվել են բազմաբնույթ հարցեր, ինչը և մեր նպատակն... ավելին →

Հայաստանում բացվել է առաջին ազատ տնտեսական գոտին27.07.2013

Հայաստանում բացվել է առաջին ազատ տնտեսական գոտին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետությունում առաջին ազատ տնտեսական գոտու պաշտոնական բացման հանդիսավոր միջոցառմանը: ՀՀ կառավարության ղեկավարը շնորհավորել է ազատ տնտեսական գոտու ստեղծման գործում ներգրավված բոլոր կողմերին նշանակալի իրադարձության կապակցությամբ, շնորհակալություն հայտնել 2008 թ. ի վեր կատարված համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել պիլոտային ծրագրի ընթացքին: ՌԴ տրանսպորտի նախարարի կողմից նույնպես... ավելին →

Շարունակվում են մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքները  26.07.2013

Շարունակվում են մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքները

 Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման, ինչպես նաև բնակիչների և հյուրերի համար Երևանն առավել հարմարավետ դարձնելու նպատակով արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից մի շարք աշխատանքներ են իրականացվում: 2013 թվականի առաջին կիսայակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տարբեր հատվածներում, մարդաշատ վայրերում տեղադրվել է անվճար հայտարարությունների 200 վահանակ: Այս նախաձեռնությանը զուգահեռ, աշխատանքներ են տարվում որոշ անբարեխիղճ անձանց ու կազմակերպությունների կողմից էլեկտրասյուներին... ավելին →