Լուրեր

ՀՀԿ «Գյումրի-2» Շրջանային կազմակերպության երիտասարդական խորհուրդը կազմակերպել էր աշակերտների նկարների ցուցահանդես03.06.2013

ՀՀԿ «Գյումրի-2» Շրջանային կազմակերպության երիտասարդական խորհուրդը կազմակերպել էր աշակերտների նկարների ցուցահանդես

Մայիսի 31-ին տեղի ունեցավ I-IV դասարանի աշակերտների նկարների ցուցահանդես, որը կազմակերպել էին ՀՀԿ «Գյումրի-2» Շրջանային կազմակերպության երիտասարդական խորհուրդը՝  ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի աջակցությամբ: Ցուցահանդեսին ներկա էին մոտ 400 մարդ և ներկայացված էին 1000-ից ավել նկար: Ցուցահանդեսին ներկա էր ԱԺ պատգամավոր, ՀՀԿ «Գյումրի-2» Շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:   ավելին →

Քննարկվել են Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր03.06.2013

Քննարկվել են Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկին: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունից և հույս հայտնել, որ առաջիկայում ևս երկկողմ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի: Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ մեր երկրում, մասնավորապես, գյուղատնտեսության, պետական ապարատի և տեղական ինքնակառավարման համակարգերում իրականացվող նախագծերի... ավելին →

Մայրաքաղաքում կտեղադրվեն առաջարկությունների արկղեր  03.06.2013

Մայրաքաղաքում կտեղադրվեն առաջարկությունների արկղեր

 Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ հայտարարելուն հաջորդած քննարկումներին, նշել է, որ մրցույթի նպատակը այս հարցում մասնագիտական առաջարկություններ ստանալն ու քաղաքացիների առաջարկությունները լսելն է: <<Երևանը զարգացող քաղաք է և միշտ պետք է ունենա զարգացման իր տեսլականն ու ծրագրային փաթեթները, ինչը, սակայն, չի նշանակում,... ավելին →

Մամուլի ասուլիս Եվրանեսթ ԽՎ երրորդ լիագումար նիստի վերաբերյալ03.06.2013

Մամուլի ասուլիս Եվրանեսթ ԽՎ երրորդ լիագումար նիստի վերաբերյալ

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության` մայիսի 27-29-ը Բրյուսել կատարած այցի արդյունքները հունիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեցին պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Կարինե Աճեմյանը, Հրանտ Բագրատյանը, Էլինար Վարդանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ պատվիրակության անդամները քաղաքական հանձնաժողովում ներկայացրել են Արեւելյան գործընկերության անդամ երկրներում անվտանգության սպառնալիքներին նվիրված, էներգետիկ... ավելին →

ՀՀԿ կանանց խորհուրդը աշակերտների համար կազմակերպել էր թանգարանային օր03.06.2013

ՀՀԿ կանանց խորհուրդը աշակերտների համար կազմակերպել էր թանգարանային օր

 Ինչպես ամեն տարի, այս տարի ևս երեխաների պաշտպանության շաբաթի մեկնարկը եղավ թանգարանների օրը: Երևան քաղաքի 60 դպրոցներից շուրջ 1200 երեխա, ուսուցիչներ և ծնողներ այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի պատմության, Երևան քաղաքի պատմության, Եղ. Չարենցի և Հ. Թումանյանի թանգարաններ: Հայաստանի ազգային պատկերասրահի և պատմության թանգարանի աշխատակիցները երեխաներին ծանոթացրեցին ցուցադրվող համաշխարհային արվեստի ցուցանմուշներին, ինչպես նաև մեր պատմամշակութային արժեքներին, Հ.... ավելին →

ԵԽԽՎ պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր01.06.2013

ԵԽԽՎ պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հունիսի 1-ին ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, փոխնախագահ Ռընե Ռուքեն եւ վեհաժողովի պատվիրակները ԵԽԽՎ պատվավոր անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ հարգեցին մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակը: Հյուրերը եղան նաեւ Հայղոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան ցեղասպանությունը վավերացնող փաստաթղթերին:  ավելին →